Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում է Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 43-րդ րոպեին Արշակ Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը ձախ ոտքի հիանալի հարվածից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այտեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-21-ի որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալվի Լյուսքեմբուրգի Մ-21 տարեկանների հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Լյուքսեմբուրգ Մ-21 Դարպասապահ – Թոմ Օթելե Պաշտպաններ – Լորիս Բերնարդի, Սեիդ Կորաչ, Յանիս Դուբլին, Լեոն Շմիթ Կիսապաշտպաններ – Յալա Շաուս, Իրվին […]
Ավելին
«Ռոման» պատրաստվում է 2020/21 մրցաշրջանին և երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ընկերական հանդիպում է անցկացրել Ց Սերիան ներկայացնող «Սամբենեդետեզեի» դեմ՝ հաղթելով 4։2 հաշվով։ «Գայլերի» կազմում հանդիպման 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` եզրափակելով Գոնսալո Վիլարի փոխանցումը։ Հենոյի խփած գոլից հետո հաշիվը դարձել է 3։1։ Հավելենք, որ «Ռոմայի» կազմում մեկական անգամ էլ աչքի […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականը, որը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հանդիպումը շատ վատ մեկնարկեց մեր տղաների համար։ 5-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խառը իրավիճակում խախտում թույլ տվեց՝ արմուկով հարվածելով մրցակիցներից մեկին։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Էգզիյան Ալիոսկին։ Բաց թողած գոլից հետո մեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է News.am-ը, ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել։ «Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին. Ֆեդերացիային եւ մյուս անձանց, որոնք իրենց զորակցություն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների […]
Ավելին
Գոռ և Էդգար Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելը Facebook-ի իր օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․ «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: Երկու օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում […]
Ավելին
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, ինչի արդյունքում հայնտի դարձավ Հայաստանը ներկայացնող «Արարատ-Արմենիայի» հաջորդ հավանական մրցակիցը։ «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» դեմ։ «Ցելեն» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որի շրջանակում 3։0 հաղթեց Իռլանդիան ներկայացնող «Դանդոլքին», ինչից […]
Ավելին
Ինչպես հայտնի է, օգոստոսի 30-ին Երևանում՝ «Կասկադի» հարևանությամբ անկարգություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում ձերբակալվել են «Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, ինչպես նաև նրա եղբայր Գոռ Մալաքյանը, ով ներկայացնում է «Փյունիկը»։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, որը տարածել է Հայաստանի Հանրապետության քննչական տեսչությունը՝ այդ օրը՝ ժամը 23։20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023