Կադիսը պարտվեց Էսպանյոլին. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥

Կադիսը պարտվեց Էսպանյոլին. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥

19/10/2021 - 10:43

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։

«Էսպանյոլի» հաղթական գոլերը 45+1-րդ ու 65-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Ռաուլ Դե Տոմասն ու Նիկո Մելամեդը։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Էսպանլոյն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։

«Կադիսը», որն արդեն 4 հանդիպում է չի կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը, մնաց նախապես վաստակած 7 միավորով, ինչը համապատասխանում է միայն 16-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023