Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։ Այդ հաղթանակի շնորհիվ` մյունխենյան ակումբն առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, թոփ-5 առաջնություններում անընդմեջ նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով «Բավարիան» գերազանցեց «Յուվենտուսի» ռեկորդային ցուցանիշը, որը 2012-2020 թթ. […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Ինտերին»։ Հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումից հետո «գայլերի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն խոսել է հայազգի ֆուտբոլիստի ապագայից. «Որևէ խնդիր չկա Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում։ Այժմ բանակցություններ ենք վարում և ցանկանում ենք, որ նա մնա»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր […]
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Վալենսիան»։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակը հիմնականում անցավ հավասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո, որն ավարտվեց 1:1 հաշվով։ 11-րդ րոպեին անդալուսական ակումբին առաջ մղեց Բորխա Իգլեսիասը, իսկ «չղջիկների» պատասխան գնդակը 30-րդ րոպեին խփեց Ուգո Դուրոն։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հրավածաշար։ «Վիճակախաղի» […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լանսի» դեմ։ Չնայած փարիզյան ակումբը հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Պարի Սեն-Ժերմենի» կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ, իսկ հյուրերի պատասխան գոլը 88-րդ րոպեին խփեց Ժան Կորենտենը։ Այս […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» ու առաջնության ավարտից երեք տուր առաջ դարձավ չեմպիոն` «արծաթյա սկուտեղին» տիրանալով 10-րդ անգամ անընդմեջ։ Ինչպես տեղեկացնում է SportBible-ն, մյունխենյան ակումբի եզրային հարձակվող Կինգլսի Կոմանն իր կարիերայի բոլոր մրցաշրջաններում դարձել է ներքին առաջնության չեմպիոն։ Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ ներքին առաջնության չեմպիոն դարձել է […]
Ավելին
Լիգա 1-ի 34-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցում է «Լանսի» դեմ։ Հանդիպման 68-րդ րոպեին փարզիյան ակումբի կազմից պտտեցրած հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով բացեց խաղի հաշիվն ու առաջ մղեց իր թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Բետիսն» ու «Վալենսիան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Ռոբերտ Լևանդովսկին ու Ջամալ Մուսիալան, իսկ «իշամեղուների» կազմից աչքի ընկավ Էմրե Ջանը։ «Բավարիան» այս հաղթանակից հետո վաստակեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դենզել Դումֆրիսը, Մարսելո Բրոզովիչն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ռոմայի» հեղինակության գոլն էլ խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Ինտերի» դեմ։ Հանդիպման 85-րդ րոպեին «գայլերի» կազմից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` «թրջելով» հաշիվն ու այն դարձնելով 1:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023