Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ռեալին🎥

Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ռեալին🎥

05/02/2023 - 19:08

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Մալյորկան» հաղթեց 1:0 հաշվով։

«Կղզիաբնակների» միակ գոլը, որպես ինքնագոլ, 13-րդ րոպեին գրանցվեց Նաչոյի անվան դիմաց։

Նշենք, որ 0:1 հաշվի ժամանակ «արքայական» ակումբի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը. «Մալյորկային» փրկեց Պրեդրագ Ռայկովիչը։

Այս հաղթանակից հետո Խավիեր Ագիրեի թիմը վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

«Ռեալը», 45 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023