Սենթ Էթիենի վինգերի անհավանական հետագծով ֆանտաստիկ գոլը 🎥

Սենթ Էթիենի վինգերի անհավանական հետագծով ֆանտաստիկ գոլը 🎥

05/02/2023 - 15:47

Ֆրանսիական Լիգա 2-ի 22-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Սենթ Էթիենը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Անսիին»։

Հանդիպման 83-րդ րոպեին տանտերերի վինգեր Մատյե Կաֆարոն անհավանական հետագծով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` հաղթանակ պարգևելով իր թիմին։

Նշենք, որ Ֆրանսիայի 10-ակի չեմպիոնը լավ օրեր չի ապրում։ Այս հաղթանակից հետո Լորան Բատլեսի թիմը վաստակեց 21 միավոր և Լիգա 2-ի շրջանակում զբաղեցնում է միայն 18-րդ հորիզոնականը։

«Անսին», 28 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023