Բորուսիա Դորտմունդի հարձակվողը զարգացրել է Բունդեսլիգայի պատմության ամենամեծ արագությունը

Բորուսիա Դորտմունդի հարձակվողը զարգացրել է Բունդեսլիգայի պատմության ամենամեծ արագությունը

05/02/2023 - 15:30

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ` ջախջախելով 5:1 հաշվով։

Դորտմունդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 21-ամյա հարձակվող Կարիմ Ադեյեմին, ով 48-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ադեյեմին այդ խաղում դրվագներից մեկում զարգացրել է 36.65 կմ/ժ արագություն` դառնալով առաջնության պատմության ամենաարագավազ ֆուտբոլիստը։

Այդ ցուցանիշով գերմանացի հարձակվողը շրջանցել է «Մայնցի» նախկին պաշտպան Ջերի Սեն Ժյուսթին, ով 2021 թ. հոկտեմբերի 3-ին «Ունիոն Բեռլինի» դեմ կայացած խաղում (1:2) զարգացրել էր 36.63 կմ/ժ արագություն։

Բունդեսլիգան ներկայացրել է նաև առաջնության պատմության ընթացքում երբևէ ամենամեծ արագություն զարգացրած մյուս ֆուտբոլիստներին։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ») – 36.65 կմ/ժ
  2. Ջերի Սեն Ժյուսթ («Մայնց») – 36.63 կմ/ժ
  3. Մուսա Դիաբի («Բայեր») – 36.52 կմ/ժ
  4. Ալֆոնսո Դևիս («Բավարիա) – 36.51 կմ/ժ
  5. Աշրաֆ Հակիմի («Բորուսիա Դորտմունդ») – 36.49 կմ/ժ
  6. Լեոն Բեյլի («Բայեր») – 36.40 կմ/ժ
  7. Շերալդո Բեկեր («Ունիոն Բեռլին») – 36.39 կմ/ժ
  8. Կևին Շադե («Ֆրայբուրգ») – 36.37 կմ/ժ
  9. Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 36.30 կմ/ժ
  10. Նաթան Նգումու («Բորուսիա Մյունխենգլադբախ») – 36.17 կմ/ժ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023