«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ակումբից: «Սա «ՊՍԺ»-2019/20-ն է:»,- գրել է Մբապեն իր Twitter-ում հրապարակած լուսանկարի տակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարացնել իր գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը, և կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Ավելին
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է Copa America-ի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունը (0:2): «Մենք ունեինք գոլային պահեր, գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին, տուգանային հրապարակում թեժ էր: Մեզ զրկեցին մի քանի 11 մետրանոցներից: Ափսոս հաղթել չստացվեց»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: 3-րդ տեղի համար պայքարում Արգենտինայի հավաքականը կմրցի Չիլի-Պերու զույգի պարտվողի հետ:
Ավելին
Մոսկվայում կայացել է ընկերական հանդիպում երկու «Արարատների» միջև՝ Մոսկվայի «Արարատն» ընդունել է Երևանի «Արարատին»: Խաղը գոլառատ ավարտ է ունեցել՝ 3:3:
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում: Legal Sport գործակալությունը հայտնում է, որ իրենց հաճախորդը տեղափոխվել է ԱԵԼ Լիմասոլ: Ղազարյանը 2 տարվա պայմանագիր է ստորագրել նոր ակումբի հետ: ԱԵԼ-ը Կիպրոսի ավարտված առաջնությունը ավարտել է 3-րդ հորիզոնականում:
Ավելին
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»: Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Սևիլիա»: Պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարով: Հիշեցնենք, որ «Սևիլիան» գլխավորում է «Ռեալի» նախկին մարզիչ Խուլիեն Լոպետեգին:
Ավելին
«Բավարիան» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը: Իսպանական պարբերականները հայտնում են, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի հրաժարվել խաղացողից 95 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Սարաբիան «ՊՍԺ»-ի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 18 մլն եվրո:
Ավելին
Նեյմարը և Գրիզմանը մոտ են «Բարսելոնա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր համաձայնությունն է տվել ձեռք բերելու Նեյմարին և Գրիզմանին: 55-ամյա մասնագետը երկու ֆուտբոլիստների տեղափոխման դեպքում կփորձի նրանց համադրել դաշտում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ: «Բարսելոնան» Նեյմարի և Գրիզմանի հետ բանակցությունների մեջ է մտել Վալվերդեի համաձայնությամբ: Մարզիչը հասկանում […]
Ավելին
Կիսապաշտպան Յասին Բրաիմին կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է La Gazzette du Fennec-ը, ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Արսենալը»: Բանակցւթյուններն ակտիվ ընթացքի մեջ են: 29-ամյա Բրաիմիի պայմանագիրը «Պորտուի» հետ լրացել է և կան նաև այլ առաջարկներ, բայց նրան ավելի շատ գրավում է «Արսենալը» իր ձգտումներով:
Ավելին
«Ռոման» աշխատանքներ է կատարում տրանսֆերային շուկայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ակումբը գրեթե ավարտին է հասցրել Ջանլուկա Մանչինիի տրանսֆերը «Ատալանտայից»: Հռոմցիները նաև փորձում են ձեռք բերել Մարկ Բարտրային «Բետիսից»: «Ռոման» «Ֆիորենտինայի» հարձակվող Ժորդան Վերետուին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել և այս հարցում առաջ է անցել «Միլանից», որն ևս փորձում է […]
Ավելին
1 1,798 1,799 1,800 1,801 1,802 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023