Բարսելոնան միավորներ կորցրեց առաջին իսկ լուրջ մրցակցի դեմ խաղում🎥

Բարսելոնան միավորներ կորցրեց առաջին իսկ լուրջ մրցակցի դեմ խաղում🎥

05/10/2020 - 00:57

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։

Կողմերը բավակաին արագ փոխանակվեցին խփած մեկական գոլով․ նախ 8-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը առաջ մղեց անդալուսական ակումբին, ապա 10-րդ րոպեին Ֆիլիե Կոուտինիոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Հանդիպման մնացած ժամանակահտվածում երկու թիմերն էլ կարող էին խփել հաղթական գնդակը, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ, իսկ կողմերը կիսեցին միավորը։

Այսպիսով, նոր մեկնարկած առաջնությունում «Բարսելոնան» կորցրեց առաջին միավորները և անցկացրած 3 խաղից հետո վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ «Սևիլիան» երեք խաղից հետո նույնպես ունի 7 միավոր և մեկ հորիզոնական ցածր դիրքում է կատալոնական ակումբից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023