Աստոն Վիլլան ֆուրորի ենթարկեց Լիվերպուլին🎥

Աստոն Վիլլան ֆուրորի ենթարկեց Լիվերպուլին🎥

05/10/2020 - 00:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում շարունակվում է խոշոր անակնկալների շարքը։ «Մանչեսթեր Յունայթեդ» 1։6 «Տոտենհեմ» խաղին միացավ նաև «Աստոն Վիլլա» 7։2 «Լիվերպուլ» հանդիպումը։

Այո՛, այո, Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 7 գնդակ բաց թողեց նախորդ մրցաշրջանի հետնապահներից մեկից, որին կարողացավ պատասխանել միայն երկու անգամ։

Հանդիպման հերոսները միանշանակ «Աստոն Վիլայի» առաջատար Ջեք Գրիլիշն ու թիմի նորեկ Օլի Վոթկինսն էին։ Գրիլիշն իր անվան դիմաց գրանցեց երեք գոլային փոխանցում և երկու գոլ, իսկ Վոթկինսը դարձավ հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կազմից աչքի ընկան նաև Ջոն Մաքգինն ու Ռոս Բարկլին։ «Լիվերպուլի» սփոփիչ գոլերն էլ խփեց Մոհամեդ Սալահը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպսիով, «Լիվերպուլը» հյուրընկալվելիս անհասկանալի պարտություն կրեց «Աստոն Վիլլայից» և վաստակած 9 միավորով 4-րդն է։ «Աստոն Վիլլան» նույնպես վաստակեց 9 միավոր, սակայն, ի տարբերություն մերսիսայդյան ակումբի, Բիրմինգհեմը ներկայացնող թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել, և 100 տոկոսանոց արդյունքով բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ զիջելով միայն «Էվերտոնին», որը հաղթել է անցկացրած բոլոր 4 խաղերն էլ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023