Առաջնագծում զոհվել է Ալաշկերտ-2-ի նախկին ֆուտբոլիստը

Առաջնագծում զոհվել է Ալաշկերտ-2-ի նախկին ֆուտբոլիստը

05/10/2020 - 11:54

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, առաջնագծում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը։ Այդ մասին ակումբը գրել է հետևյալը․

«Ցավալի լուր առաջնագծից:

«Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան:«Ալաշկերտ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Դաշտոյանների ընտանիքին և հարազատներին»։

Interfootball.am-ի ողջ անձնակազմը նույնպես միանում է Դաշտոյանների ընտանիքին և հարազատներին։

Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին…

Gepostet von FC Alashkert am Montag, 5. Oktober 2020
# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023