Մ19 Եվրո-2019-ի 3-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0:4 հաշվով պօարտվել է Պորտուգալիայի տարիքակից ընտրանուն: Հյուրերը գոլերը խփել են 34-րդ, 50-րդ, 67-րդ և 88-րդ րոպեներին: Այսպիսով, Արթուր Ոսկանյանի գլխավորած հավաքականը խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ մեր մինչև 19 տարեկանների ազգային թիմը 1:4 հաշվով պարտվել էր Իսպանիային և 0:4 հաշվով զիջել էր Իտալիային: Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Ավելին
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: «Սա կարևոր պահ է նրա կարիերայում: Նա տեղափոխվել է բացառիկ թիմ: Ես շատ եմ գնահատում այն, ինչ 5 տարում Գրիզմանն արեց ակումբում: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր խաղացել են մեզ մոտ, բայց որոշել են գնալ: Մարդիկ սովորաբար հիշում են վերջին գործողությունները, բայց […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել թիմի նորեկ Էդեն Ազարի մասին: «Նա որոշիչ խաղացող է: Էդենը գոլեր է խփում և տարբերություն է ստեղծում: Նա դա ցուցադրել է իր ողջ կարիերայի ընթացքում և հիմա նա մեզ մոտ է: Մենք նրա որակական հատկանիշներից առավելագույնը կկորզենք: Էդենին պետք էր այսպիսի ակում, ինչպիսին «Ռեալն» է, որպեսզի դառնար […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատյուիդին այս ամռանը կարող է փոխել ակումբը: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Մոնակոն», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Այս բոլոր ակումբներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ «Յուվենտուսը» չի ցանկանում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին այս ամռանը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Ռոման» կրկին մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանյան ակումբը չի ցանկանում հրաժեշտ տալ 25-ամյա իսպանացուն: Բացի այդ նրա հրաժարագրի գումարը կազմում է 40 մլն եվրո: «Միլանն» իր հերթին հետաքրքրված է Նիկոլո Ձանյոլոյով, բայց «Ռոման» մտադիր է պահպանել կիսապաշտպանին: Բացի այդ միլանյան ակումբը հետաքրքրվում է հռոմցիների ևս երկու […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը: «Եթե նա մնում է, ապա խնդիր չկա: Նա պայմանագիր ունի, նա «Ռեալի» խաղացող է, և ես կարծում եմ, որ ամեն ինչ կարող է լինել: Հունիսից նրա դերը չի փոխվել:»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ ցանկանում է միշտ հաղթել: -Ի՞նչ եք ցանկանում սովորել «Ռեալում» նոր ժամանակահատվածի ընթացքում: -Երբ խաղում ես Ռեալում, պետք է ամեն մրցաշրջանում հաղթես: Երբ չես հաղթում Չեմպիոնների լիգայում, երկրպագուները ջղայնանում են: Բայց այսպիսի ակումբում դա նորմալ է: Պետք է հաղթել, դրա համար էլ ես այստեղ եմ:»,- Ազարի խոսքերն է մեջբերում […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հերքել է այն լուրերը, թե նա կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ: «Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ մարզչի հետ: Մենք շատ ենք զրուցում: Նա ցանկանում է օգնել ինձ, իսկ ես՝ թիմին»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
«Ինտերը» դեռ չի կարողանում համաձայնեցնել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, միլանյան ակումբը 33-ամյա բոսնիացու համար առաջարկում է 12 մլն եվրո, իսկ հռոմցիները պահանջում են 20 մլն եվրո: Բացի այդ «Ռոման» դեռ չի գտել Ջեկոյին փոխարինող:
Ավելին
Կիսապաշտպան Պաուլո Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից»: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, 25-ամյա արգենտինացին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» և « ՊՍԺ»-ին: «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար պահանջում է 80 մլն եվրոյից ոչ պակաս, իսկ Դիբալան ցանկանում է մնալ թուրինյան ակումբում:
Ավելին
1 1,783 1,784 1,785 1,786 1,787 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023