Լիոնը ցանկանում է փոխանակում առաջարկել Բարսելոնային

Լիոնը ցանկանում է փոխանակում առաջարկել Բարսելոնային

27/10/2020 - 22:01

«Լիոնը» սկսել է հետաքրքրվել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին վարձակալելու գաղափարով։ Այդ մասին El Chiringuito-ի ուղիղ եթերում նշել է Okdiaro-ի խմբագիր Էդուարդո Ինդան։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հիասթափված է Գրիզմանի ցուցադրած խաղից և պատրաստ է նրան վաճառել կամ վարձակալությամբ տրամադրել։

Եթե ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնի 2021 թվականի հունվարին վարձակալությամբ տեղափոխվել «Լիոն», ապա Մեմֆիս Դեպայն էլ անվճար կհամալրի «բլաուգրանասի» շարքերը։ Հոլանդացի հարձակվողին «կապտանռնագույնները» փորձում էին դեռևս ձեռք բերել վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023