Բավարիան խնայեց Լոկոմոտիվին🎥

Բավարիան խնայեց Լոկոմոտիվին🎥

27/10/2020 - 23:54

Հոկտեմբերի 27-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։ «Բավարիան» A խմբի շրջանակում Մոսկվայում հյուրընկալվել էր «Լոկոմոտիվին»։

Շատերը սպասում էին, որ Հանսի Ֆլիկի սաները հերթական ջախջախիչ հաղթանակը պետք է տանեն, սակայն, կարելի է ասել, որ մյունխենյան ակումբին հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ հաղթեցին ընդամենը 1։2 հաշվով։

Խաղի 13-րդ րոպեին «Բավարիային» առաջ մղեց Լեոն Գորեցկան, իսկ մինչև ընդմիջման գնալը «գերմանական մեքենան» կարող էր կրկին աչքի ընկնել, սակայն կողմերն ընդմիջման գնացին մյունխենյան ակումբի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում «Լոկոմոտիվը» գրեթե հավասար պայքար մղեց ավելի զորեղ մրցակցի դեմ և 70-րդ րոպեին Անտոն Միրանչուկի գոլի շնորհիվ նույնիսկ հավասարեցրեց հաշիվը, սակայն 79-րդ րոպեին Յոզուա Կիմիխը խփեց իր թիմի հաղթական գնդակը։

Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 1։2 հաշվով և 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոկոն» 1 միավորով 2-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023