Շախտյորը կրկին անակնկալ է մատուցում գրանդ ակումբի դեմ խաղում🎥

Շախտյորը կրկին անակնկալ է մատուցում գրանդ ակումբի դեմ խաղում🎥

28/10/2020 - 00:06

Հոկտեմբերի 27-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։ B խմբի շրջանակում Կիևում միմյանց դեմ մրցեցին «Շախտյորն» ու «Ինտերը»։

«Հանքափորները», որոնք մեկ շաբաթ առաջ լուրջ դիմադրություն ցույց տվեցին «Ռեալին» և հյուրընկալվելիս 2։3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարան, այս անգամ էլ տանը գրեթե հավասար պայքար մղեցին «Ինտերի» դեմ խաղում։

Առաջին խաղակեսում միլանյան ակումբն ուներ մի շարք գոլային պահեր և լուրջ ճնշում էր գործադրում, սակայն ոչ մի կերպ չկարողացավ բացել խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում ավելի հավասար պայքար ծավալվեց։ Խաղը, ի վերջո, ավարտվեց 0։0 հաշվով։

«Շախտյորը» վաստակած 4 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 2 միավորով 3-րդն է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023