Երեկ՝ հունվարի 15-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում Թուրինում 4։0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։ Հանդիպումը բաց է թողել թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ խաղացողը հիվանդացել է սինուսիտով, ինչը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է։ Խաղացողը այդ պատճառով չի կարողացել նույնիսկ ժամանել մարզադաշտ։
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվերակության արդյունքում, որին մասնակցել է շուրջ 2 մլն մարդ։ Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Լիվերպուլը»: Երկուական ներկայացուցիչ ունեն «Յուվենտուսը» ու «Բարսելոնան», մեկական ֆուտբոլիստով ներկայացված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Գոնսալո Իգուայինն ու Պաուլո Դիբալան իդեալական գրոհ խաղարկելով՝ գնդակը միայնակ այնպես խաղարկելով, որ Իգուայնիը մեն-մենակ հայտնվեց հյուրերի դարպասապահի առջև։ Արդյունքում, 32-ամյա հարձակվողը բացեց հանդիպման հաշիվը։
Ավելին
«Նապոլին» ավարտին է հասցրել «Սելտայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նեապոլիտանական ակումբը 20+4 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ Լոբոդկայի աշխատավարձը կկազմի 1․8 մլն եվրո։
Ավելին
Մեկնարկել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչը։ Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության բացահայտումներից «Կալյարիի» նկատմամբ։ «Ներաձուրիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան, իսկ սիցիլակական ակումբից՝ Քրիստիան Օլիվան։ Այսպիսով, Անտոնիո Կոնտեի սաները դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Ֆիորենտինա» – […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։ 28-ամյա խաղացողը […]
Ավելին
«Ռոմայի» նախկին ավագ և առաջատար Ֆրանչեսկո Տոտտին 43 տարեկան հասակում դեռևս չի կորցրել նախկին վարպետությունը։ Իտալական ֆուտբոլի լեգենդար խաղացողը Lega Calcio 8-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է անհավանական գոլի հեղինակ, որը ներկայացնում ենք ձեզ։
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
1 465 466 467 468 469 508

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026