Աղբյուր․ «Միլանն ու Հերտան համաձայնության են հասել»

Աղբյուր․ «Միլանն ու Հերտան համաձայնության են հասել»

29/01/2020 - 22:46

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կշարունակի Բեռլինի «Հերտայի» կազմում։

Ըստ աղբյուրի՝ խաղացողի տրանսֆերի հարցում կողմերն արդեն հասել են վերջնական համաձայնության։ Գործարքը կկազմի 27 մլն եվրո։

Մոտակա ժամերին խաղացողը կմեկնի Բեռլին՝ գործարքն ավարտին հասնցնելու համար և կստորագրի պայմանագիր։

Պյոնտեկի տրանսֆերին հավակնում էր նաև «Տոտենհեմը», սակայն միլանյան ակումը մերժել է «շնաձկներին», քանի որ նրանք ցանկացել են վարաձակալել խաղացողին, բայց «ռոսոներիները» այդ պայմանով չեն ցանկացել խաղացողին բաց թողնել։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023