Ինչպես տեղեկացնում է իտալական Բ Սերիայի մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել իսպանացի հանարահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «4» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ «Կոմոն» Բ Սերիայի 2021/22 մրցաշրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում ակումբի աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և կենտրոնական հարձակվող Մարիանո Դիասի հետ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 63-ամյա մասնագետը ցանկանում է` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ հեռանան «արքայական» ակումբից։ «Ռեալի» ոչ մի խաղացող թիմի նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում ավելի քիչ խաղաժամանակ չի ստացել, քան Օդրիոսոլան և […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, հեռանա ակումբից և կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Յուվենտուսը» հոլանդացի ֆուտբոլիստի վարձակալության հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ, սակայն գործարքի կայացման համար անհրաժեշտ է, որ Դեպայը մեկ տարով երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ը։ Դրան զուգահեռ, 28-ամյա հարձակվողը […]
Ավելին
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Չելսիից», իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Նապոլին», որը մտադիր է Կեպայի միջոցով փոխարինել Դավիդ Օսպինային, ով հեռացել է ակումբից։ Նշվում է, որ նեապոլիտանական ակումբի և «ազնվականների» միջև […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցեց «Ցինցինատիի» դեմ. գրանցվեց 4:4 հաշիվը։ Հանդիպման հերոսներից դարձավ «Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով 3 անգամ գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Հատկապես տպավորիչ ստացվեց արգենտինացի հարձակվողի առաջին գոլը, երբ տուգանայինից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։ Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, բաց թողնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում կայացած մարզումներից մեկի ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպանը ցավ է զգացել աջ ծնկի շրջանում, ինչից հետո լրացուցիչ բուժզննում է անցել և պարզվել է, որ մենիսկի վնասվածք է ստացել։ «Բյանկոներիները» […]
Ավելին
«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» շարունակում են պատրաստվել 2022/23 մրցաշրջանին ու միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ Դալաս քաղաքի «Քոթոն Բոուլ» մարզադաշտում։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական դինամիկ ու գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Հանդիպման հերոսներ դարձան Ուսման Դեմբելեն («Բարսելոնա») և Մոյզե Կենը («Յուվենտուս»), ովքեր դարձան դուբլի հեղինակ` խփելով իրենց թիմերի գոլերը։ Հավելենք, որ «Բարսելոնան» […]
Ավելին
Իսպանացի հանրահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Կոմոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լոմբարդիայի շրջանը ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերը կնքելու են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Ֆաբրեգասն Իտալիա կմեկնի օգոստոսին, որտեղ բուժզննում կանցնի «Կոմոյի» համար ու ավարտին […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023