Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Bild-ը հայտնում է, որ 19-ամյա կիսապաշտպանին մադրիդյան ակումբում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Բորուսիան» խաղացողի դիմաց մտադիր է պահանջել առնվազն 180 մլն եվրո: Սանչոն դորտմունդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում խփել է 11 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:
Ավելին
«Վիտեսի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ամռանը կարող է այլ թիմ տեղափոխվել: Ինչպես հայտնում է De Telegraaf -ը, «Այաքսն» այժմ բանակցում է «Ռեալի» հետ 20-ամյա նորվեգացուն ձեռք բերելու համար: «Այաքսը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել: Մադրիդցիները դեռևս չեն շտապում վաճառել Էդեգորի տրանսֆերը:
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալավեսին». տանտերերը պարտվեցին՝ 0:2: Հանդիպման 54-րդ րոպեին կատալոնական թիմը հիանալի կոմբինացիա է խաղարկել, որի վերջնամասում Ալենյան գոլ է խփել՝ բացելով հաշիվը: 6 րոպե անց Սուարեսը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը: «Բարսելոնայի» ավագ և առաջատար Մեսսին պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 61-րդ րոպեին:
Ավելին
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ուեսկան» 2:0 հաշվով հաղթել է «Էյբարին»: Հանդիպման 57-րդ րոպեին Էզեկել Ավիլան շքեղագույն գոլով կրկնապատկել է հաշիվը:
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը: «Ես գիտեմ, թե ինչպիսի խաղացող է Կարիմը և նրա թիմակիցները գիտեն ամեն ինչ նրա խաղաոճի մասին և այն բանի, թե ինչպես նա կարող է օգնել թիմին: Նա խփել է անհավանական քանակությամբ գոլեր, դա ճիշտ է, ես շատ ուրախ եմ նրա համար: Բայց ես […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Արթուրո Վիդալի հետ: Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ծրագրում է մեկ մրցաշրջանով երկարացնել 31-ամյա չիլիացու հետ պայմանագիրը: Այդպիսով, այն նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառը: Նախորդ տարի Վիդալը «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց 18 մլն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:
Ավելին
«Ռեալի» պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Աթլետիկի» դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով: «Պատրաստվում եմ ես հեռանալ թիմի՞ց: Ինձ պետք չէ ասել իմ ապագայի մասին, որովհետև բոլորը գիտեն, թե ես ինչ երջանիկ եմ, երբ հագնում եմ այս մարզաշապիկը: «Ռեալն» իմ տունն է: Դուք պետք է քրտնեք այս մարզաշապիկի համար և պահեք այս տարբերանշանը […]
Ավելին
Կիսապաշտպան Մալկոմը մտադիր է առնվազն ևս մեկ տարի մնալ «Բարսելոնայում»: Վերջինս կատալոնական ակումբում խաղային պրակտիկայի պակաս ունի: Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, 22-ամյա բրազիլացին խուսափում է «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելուց: Եթե ֆրանսիացու տրանսֆերը կատարվի, ապա Մալկոմը մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կցանկանա հեռանալ կատալոնական ակումբից: Անցած ամռանը «Բարսելոնան» «Բորդոյի» կիսապաշտպանին գնել էր 41 մլն […]
Ավելին
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով հեթ-տրիկի հեղինակ դարձվ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղում, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ» տեղափոխվելուն մոտ է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը: «Ես մտադիր եմ մնալ Ռեալում: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում:»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն: 31-ամյա ֆրանսիացու մադրիդյան ակումբի հետ գործող […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի հերթական տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Այդ հանդիպումը «արքայական» թիմի կազմում 300-րդն է եղել Լուկա Մոդրիչի համար: Խորվաթ կիսապաշտպանը «300» գրությամբ խաղաշապիկ է նվեր ստացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից: 33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» 17 գոլ է խփել և կատարել 47 գոլային փոխանցում:
Ավելին
1 707 708 709 710 711 732

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023