Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ հեռանալու է ակումբից

Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ հեռանալու է ակումբից

13/09/2020 - 14:55

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը, 21-ամյա ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբի ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հեռանալ Ֆրանսիայի մայրաքաղաքից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեն նախապատվությունը տալիս է Պրեմիեր լիգային և Լա լիգային։ Նշվում է, որ ֆրանսիացին պատրաստ է դիտարկել այդ ակումբներից ստացված առաջարկները։

Իսպանական ակումբներից «Ռեալ Մադրիդը» մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ հետաքրքրված է Կիլիան Մբապեի ծառայություններով։ Սույն թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբը 2021 թվականի ամռանն ամեն ինչ անելու է, որպեսզի ձեռք բերի Մբապեին։ Ֆուտբոլիստն էլ իր հերթին մեկ անգամ չէ հայտարարել, որ փոքրուց երկրպագում է հենց «արքայական» ակումբին։

AS-ի տեղեկություններով, «Ռեալը» մտադիր է սպասել մինչև 2021 թվականի ամառ, երբ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ավարտին կմնա 1 տարի, ինչից հետո կանցնի գործի, իսկ Մբապեն էլ կսկսի ճնշում գործադրել ակումբի վրա, որպեսզի նվազեցնի տրանսֆերային արժեքը։ Ըստ «սերուցքայինների» ծրագրերի՝ «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարները այդ կերպ պետք է զգուշանան, որ Մբապեն կարող է անվճար հեռանալ ակումբից և ավելի ցածր գնով կվաճառեն նրան։ «Սպիտակները» 2019 թվականի ամռանը այդպիսի հաջողված փորձ արդեն ունեն, երբ ձեռք բերեցին Էդեն Ազարին։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում ելույթ է ունենում 2017 թվականից և ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնացկել է 124 հանդիպման՝ դառնալով 90 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023