Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 11-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Տանտերերից դուբլ է գրանցել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Հատկապես գեղեցիկ ստացվեց 40-ամյա հարձակվողի երկրորդ գոլը` մրցակցի դարպասը գրավելով կրնկով կատարած հիասքանչ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 11-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ալ Ախդուդին»։ Տանտերերից փայլեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով դուբլ։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրեց 956-ի։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը։ «Ալ Նասրը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 30 միավորով […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինիայի ծառայություններով, հայտնում է El Larguero-ն։ «Լոս բլանկոսն» ակումբի վինգեր Վինիսիուսի հեռանալու դեպքում մտադիր է ձեռք բերել փարզիյան գրանդի ֆուտբոլիստին։ Եթե Վինիսիուսը հրաժարվի երկարաձգել 2027թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը, ապա «արքայական» ակումբը նրա տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն եվրո։ «Ռեալն» ուզում է 25-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստացված գումարը ներդնել Վիտինիային […]
Ավելին
«Բանֆիլդն» ու կիսապաշտպան Թոմաս Ադորյանը երկարաձգել են պայմանագիրը, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 24-ամյա ֆուտբոլիստն արգենտինական ակումբի սան է, որի կազմում 26 խաղում 1 գոլ ու 1 ասիստ է գրանցել։ Ադորյանը 2025թ. հունիսին նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով 2 հանդիպման։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրում մրցաշարերի տանտեր Մարոկկոյի ազգային հավաքականը ոչ-ոքի (1:1) գրանցեց Մալիի թիմի հետ։ Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը 45+5-րդ րոպեից` Բարհիմ Դիասի գոլից հետո, հաղթում էր 1:0 հաշվով, բայց մալիացիները 64-րդ րոպեին Լասին Սինայոկոյի ջանքերով խուսափեցին պարտությունից։ Մարոկկոն 4 միավորով խմբի առաջատարն է, Մալին 2 միավորով երկրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է տրանսֆերների համար պատմության մեջ ամենաշատ գումար ծախսած մարզիչներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Transfermarkt (@transfermarkt_official)
Ավելին
Հանրահայտ, նախկին դարպասապահ Ռենե Իգիտան օրեր առաջ կայացած բարեգործական խաղում կրկնել է իր լեգենդար ցատկը։ 59-ամյա դարպասապահը Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարիո Յեպեսի հրաժեշտի խաղում հարվածներից մեկը հետ է մղել «կարիճ» տեսակի ցատկով։ Իգիտան Կոլումբիայի կազմում 30 տարի առաջ նման ցանկով գնդակը հետ էր մղել նաև Անգլիայի հավաքականի հետ 1995թ. սեպտեմբերի 6-ին կայացած ընկերական […]
Ավելին
Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է 146 հազար դոլարով, հայտնում է Matchday Football Auctions աճուրդային հարթակը։ Այդ մարզաշապիկով Մարադոնան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1984թ. եզրափակիչին։ Մարզաշապիկի գնորդի անունը չի բարձրաձայնվում։ Վճարված գումարը ռեկորդային է Մարդոնայի վառաճված մարզաշապիկների համար։ Գնորդը նաև վճարել է 23 տոկոս միջնորդավճար։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի առաջին տուրում մրցաշարի գործող չեմպիոն Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը Մարակեշում 1:0 հաշվով հաղթել է Մոզամբիկի թիմին։ Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն։ Խմբի մյուս խաղում էլ մրցաշարի ֆավորիտներից Կամերունի հավաքականը «Լևանտեի» հարձակվող Կառլ Էթա Յոնգի միակ գոլի շնորհիվ նույն` 1:0 հաշվով հաղթել է […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է 2026թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նվազագույնը մեկ բարձրակարգ պաշտպան ձեռք բերել, հաստատում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբի մարզչական շտաբն ուսումնասիրել է շուկան։ Հաշվի առնելով պաշտպանական ցանկալի որակները` գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի ընտրությունը կանգ է առել Յոշկո Գվարդիոլի («Մանչեսթեր Սիթի») և Ալեսանդրո Բաստոնիի («Ինտեր») վրա։ Երկու պաշտպաններն էլ հիանալի են խաղում ձախ ոտքով, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026