«Ֆլամենգոն» ձեռք է բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հունվարի 1-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «ռոբրո նեգրոսը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «մրճահարներին» վճարել է ռեկորդային 42 միլիոն եվրո։ Գործարքը Բրազիլիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է դարձել` գերազանցելով Ժերսոնի ռեկորդը։ 2026թ. […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտների ցանկը։ Ըստ ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլում բոլոր 8 խաղերը հաղթած «Արսենալը» «ականջավոր» գավաթը կնվաճի 29,8 տոկոս հավանականությամբ։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են «Բավարիան» (14,9%), «Մանչեսթեր Սիթին» (10,49), «Լիվերպուլը» (8,95), «Չելսին» (7,54), «Բարսելոնան» (7,01), ՊՍԺ-ն (5,1)։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալի»` […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Ապերտուրայի երկրորդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռասինգին»։ Հյուրերից 24-րդ րոպեին հաշիվը բացել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։ 37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տպավորիչ անցումից հետո «տրիվելայով»` ոտնաթաթի դրսի հատվածով կատարած հիասքանչ հարվածով։ Դի Մարիան 18 տարի անց «Ռոսարիո Սենթրալ» է վերադարձել 2025թ. հուլիսին, 18 խաղում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայում ավարտվեց Լիգայի փուլը։ 9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։ Կձևավորվեն հետևյալ զույգերը. Փլեյ-օֆֆ-ում պայքարը միանգամից 1/8 եզրափակիչից կսկսեն հետևյալ ակումբները. Անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от UEFA Champions League (@championsleague)
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բուդյո Գլիմտը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։ Իսպանական գրանդից 15-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Սյորլոթը, սակայն Նորվեգիայի չեմպիոնը հետագայում կամային հաղթանակ տարավ Ֆրեդրիկ Սյովոլդի ու Կասպեր Հյոգի գոլերի շնորհիվ։ Հյուրերից փայլեց դարպասապահ Նիկիտա Հայկինը։ Ռուս ֆուտբոլիստը 7 սեյվ կատարեց։ «Բուդյո Գլիմտը» 9 միավորով […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իսպանական գրանդը 30-ամյա ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր է առաջարկել։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ «Ռոխիբլանկոսն» աշխատում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել գործարքը։ Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում գրում է, որ «Ատլետիկոն» Գորեցկային դիտարկում է որպես ակումբից հեռացած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» ստադիոնում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Մինչև հանդիպման 90+8-րդ րոպեն պորտուգալական ակումբը հաղթում էր 3:2 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմին ևս մեկ գնդակ էր անհրաժեշտ` պայքարը շարունակելու համար։ «Արծիվները» 90+8-րդ րոպեին` տուգանայինի խաղարկումից հետո, ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի շնորհիվ խփեց այդքան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կոպենհագենի» նկամտմամբ։ Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 4-րդ րոպեին Դանիայի չեմպիոնը 17-ամյա Վիկտոր Դադասոնի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ «բալուգրանայի» խաղային հսկայական առավելության պայմաններում. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում չորս անպատասխան գնդակ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կոմոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հյուրերից 20-րդ րոպեին աչքի է ընկել Սերժի Ռոբերտոն` հավասարեցնելով հաշիվը։ Իսպանացի անվանի ֆուտբոլիստը «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ է գրավում դարպասը։ 33-ամյա կիսապաշտպանը «Կոմոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից` ակումբում խփելով առաջին գոլը։ Ռոբերտոն նախորդ անգամ գոլով աչքի էր ընկել 2024թ. մարտի 12-ին` Չեմպիոնների […]
Ավելին
Հունվարի 28-ին կկայանան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրի հանդիպումները։ Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլի 8-րդ տուրի խաղացանկը «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Ինտեր» (Իտալիա) ՊՍԺ (Ֆրանսիա) – «Նյուքասլ» (Անգլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա) ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Բավարիա» (Գերմանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) – «Կարաբախ» (Ադրբեջան) «Նապոլի» (Իտալիա) – «Չելսի» […]
Ավելին
1 56 57 58 59 60 906

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026