Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 6 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հուլիսի 1-ը։ «Բենֆիկայի» պաշտոնական կայքում հրապարակվել է գործարքի ֆինանսական մանրամասները։ «Ռեալն» ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու գործարքի համար վճարել է 50 միլիոն եվրո։ […]
Ավելին
«Միլանն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձյանագիրը «1+1» սկզբունքով է։ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Խորվաթ ֆուտբոլիստը 2012-2025 թթ. հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», 597 խաղում խփել է 43 գոլ, կատարել 95 ասիստ, նվաճել 28 տիտղոս։ Նա «արքայական» ակումբի […]
Ավելին
DAZN-ն հեռուստաընկերությունը, որն աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողն էր, ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ – Յասին Բունու («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Մարիկինիոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելիա («Չելսի»)։ Կիսապաշտպանն – Պեդրու Նետու, Էնցո Ֆերնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինիա (ՊՍԺ)։ Հարձակվողներ – Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Բարսելոնան» դանիական «Կոպենհագենից» ձեռք է բերել վինգեր Ռունի Բարդաղջիին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2029 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 2 միլիոն եվրո։ «Կոպենհագենը» եզրային հարձակվողի հաջորդ տրանսֆերից մասնաբաժին կունենա։ Երիտասարդ ֆուտբոլիստը կխաղա «Բարսելոնա Բ»-ում, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի չորրորդ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո «Չելսիի» ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտեցել է «թոշակառուների» նորեկ Ժոաո Պեդրոյին, բռնել նրա կոկորդից ու հրել նրան։ Բարեբախտաբար, կրքերը շատ արագ հանդարտվել են ու իրադարձությունները զարգացում չեն ստացել։ Եզրափակիչում «Չելսին» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 13-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Բաիային»։ Հյուրերի միակ գոլը 90+1-րդ րոպեին խփել է բրազիլացի անվանի հարձակվող Հալկը, որը մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից կատարած ֆանտաստիկ ուղիղ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Բրազիլացի անվանի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Սադում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը կհեռանա սաուդյան «Ալ Ահլիից»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Ֆիրմինոն Ջիդան ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 65 խաղում խփել է 21 գոլ, կատարել […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։ Տանտերերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը դուբլ է գրանցել ու հաղթանակ պարգևել իր թիմին։ 38-ամյա հարձակվողը ՄԼՍ-ում դուբլ է ձևակերպել 5-րդ խաղում անընդմեջ։ Այդ խաղերում նա 10 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Մեսին […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բելգրանոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Ատլետիկո Ուրականին»։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանն ավագի թևկապով մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 56-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը դարձրել է 2:0։ 33-ամյա ֆուտբոլիստը «Բելգրանո» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել։ «Բելգրանոն» 3 միավորով գլխավորեց Կլաուսուրայի A խմբի մրցաշարային […]
Ավելին
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. մադրիդյան գրանդը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն «արքայական» ակումբ, որի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի։ Ալվարո Կառերասը «Ռեալի» սան է և ակումբի համակարգում եղել է 2017-2020 թթ.։ Նա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023