Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում էր ձեռք բերել «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսին, որով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»: Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է դառնալ ազատ խաղացող: Լուիսն արդեն մերժել է «Բորուսիային» և դիտարկում է կատալոնական ակումբի տարբերակը՝ չնայած նրան, որ «Բարսելոնայում» աշխատավարձը ավելի ցածր է լինելու,- հայտնում է Bild-ը: Բացի այդ, Ֆելիպե Լուիսով հետաքրքրվում է նաև «Ֆլամենգոն»:
Ավելին
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է որոնել ձախ պաշտպան: Sport Bild-ը հայտնում է, որ դորտմունդյան ակումբը արդեն կոնկրետ համաձայնության է եկել Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստ Նիկո Շուլցի հետ: Պաշտպանի «Հոֆենհայմի» հետ գործող պայմանագրում, նրա փոխհատուցման գումարի չափը նշված է 25-30 մլն եվրո: Շուլցը բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է վերջին խաղերում թիմի արդյունավետությունը: Բունդեսլիգայի վերջին 9 խաղերում մյունխենցիները խփել են 34 գնդակ: «Որովհետև մենք քաղցած ենք, մենք ուզում ենք հաղթել առաջնությունը: Հաղթելու համար պետք է գոլեր խփել: Հիմա մենք վստահություն ունենք մեր ուժերի վրա, մեզ միավորներ են պետք: «Բորուսիան»՝ լուրջ հակառակորդ է: Մենք գիտենք ինչ անել և մենք […]
Ավելին
«Վոլֆսբուրգի» ձախ պաշտպան Ժերոմ Ռուսիյոնը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում: Դորտմունդցիները 26-ամյա պաշտպանին ցանկնում են ձեռք բերել ամռանը: Անցած տարի «Վոլֆսբուրգը» Ռուսիյոնին գնել էր «Մոնպելիեից» 5 մլն եվրոյով և նրա հետ ստորագրել էր պայմանագիր մինչև 2022 թվականը: Ինչպես հայտնում է Waz-ը, «գայլերի» տնօրեն Յորգե Շմադտկեն հայտարարել է, որ Ռուսիյոնին ձեռք բերելու հարցով դեռ ոչ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Դյուսելդորֆին». գրանցվել է 1:4 հաշիվը: Հանդիպման 15-րդ րոպեին Կոմանը բացել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում նաև դուբլ է ձևակերպել: Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց Գնաբրին խփել է իր թիմի 3-րդ գոլը: Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին տանտերերը հեղինակության գոլ են խփել. 11 մետրանոցը հստակ է իրացրել Լուկեբակիոն: […]
Ավելին
«Բարսելոնան» հետաձգել է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը: Կատալոնացիների ղեկավարությունն առայժմ որոշել է կենտրոնանալ այլ նպատակների վրա: Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնան» չի ցանկանում մասնակցել 21-ամյա սերբ ֆուտբոլիստի աճուրդին, որով հետքրքրված են նաև «Ռեալը» և «Բավարիան»: Բացի այդ, «Այնտրախտը» դիտարկում է երիտասարդ ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջանով իր կազմում պահելու տարբերակը: Յովիչը Բունդեսլիգայում անցկացրած 26 խաղերում […]
Ավելին
Մարկո Ռոուզը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Մյոնխենգլադբախի Բորուսիան: 42-ամյա մասնագետը ներկա պահին մարզում է «Զալցբուրգը», որտեղ նա աշխատում է 2017 թվականից: Ինչպես հայտնում է մյոնխենգլադբախյան ակումբի պաշտոնական կայքը, Ռոուզի հետ միասին Ավստրիայից գերմանական ակումբ կտեղափոխվեն նաև նրա օգնականներ Ռենե Մարկիչը, Ալեքսանդր Ցիկլերը և Պատրիկ Էյբենբերգը: «Զալցբուրգը» Ռոուզի գլխավորությամբ անցած մրցաշրջանում հաղթեց Ավստրիայի առաջնությունը և հասավ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում կայացավ ընթացիկ առաջնության ամենակարևոր հանդիպումներից մեկը. «Բավարիան» հյուրընկալել էր «Բորուսիային»: Մյունխենյան թիմը դորտմոունդցիներին հաղթեց 5:0 հաշվով: Հանդիպման 10-րդ րոպեին Հումելսը բացել է հաշիվը: 7 րոպե անց Լևանդովսկին կրկնապատկել է այն: Խաղակեսի վերջնամասում ևս 2 գնդակ է հայտնվել դորտմունդյան թիմի դարպասում. աչքի են ընկել Մարտինեսը (41-րդ րոպե) և Գնաբրին (43-րդ րոպե): Մրցավեճի […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ: «Մեզ սպասվում է շատ-շատ կարևոր խաղ:Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է դրված խաղասեղանին:Մենք գիտենք, թե ինչպես պետք է գործենք պաշտպանությունում և հարձակման գծում, որպեսզի հաղթանակ տանենք:Ես միշտ առաջադրանք եմ տալիս հաղթանակ տանել և կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը: Դորտմունդում […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կիսվել է Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Բորուսիայի» դեմ հանդիպումից իր սպասումներով: «Սա մրցաշրյանի ամենալավ խաղն է: Ամբողջ Գերմանիան է դրան սպասում: Իհարկե, մենք ուզում ենք հաղթել: Հենց այսպիսի հանդիպումների համար ես խաղում այսպիսի ակումբում. բոլորս անհամբեր սպասում ենք: Թիմը լրիվ այլ դեմք ցույց կտա, ոչ այնպիսին, ինչպիսին Գավաթի խաղարկության «Հայդենհայմի» դեմ խաղում: […]
Ավելին
1 294 295 296 297 298 300

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023