Լիվերպուլը հետաքրքրված է Շալկեի պաշտպանի ծառայություններով

Լիվերպուլը հետաքրքրված է Շալկեի պաշտպանի ծառայություններով

28/07/2020 - 17:58

«Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակը, հնարավոր է, կարիերան շարունակի «Լիվերպուլի» կազմում։ Այդ մասին տեղեկացոնում է Get German Football News՝ հղում կատարելով Bild-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 20-ամյա թուրք պաշտպանին դիտարկում էր որպես Դեյան Լովրենի փոխարինող, ով երեկ՝ հուլիսի 27-ին, պաշտոնապես տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։

Կաբակը «Շալկեի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Այդ ժամանակ Գելզենկիրխենը ներկայանցող ակումբը «Շտուտգարտին» վճարել է 15 մլն եվրո։ Խաացողի և ակումբի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինև 2024 թվականը, իսկ համաձայնագրում կա մի կետ, ըստ որի, նրա հրաժարագինը կազմելու է 45 մլն եվրո, սակայն այդ կետը գործելու է միայն հաջորդ տարվա հուլիսի 1-ից սկսած։

«Շալկե-04»-ն իր հերթին նույնպես դեմ չէ վաճառել խաղացողին և պատրաստ է նրան վաճառել 35 մլն եվրոյի դիմաց։ 20-ամյա կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023