«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շարունակում է չվստահել թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագային՝ դժգոհելով իսպանացի դարպասապահի խաղից։ Լեմպարդը վերջին շրջանում հաճախ է բացասական կերպով արտահայտվել դարպասապահի խաղի մասին։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, լոնդոնյան ակումբը պատրաստվում է աղմկահարույց փոխանակում առաջարկել «Ատլետիկո Մադրիդին»։ «Չելսին» պատրաստ է մադրիդյան ակումբին առաջարկել Կեպայի ծառայությունները + 30 մլն եվրո […]
Ավելին
Բելգիական «Գենտի» երիտասարդ հարձակվող Ջոնաթան Դևիդը գրավել է մի շարք եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը։ Ինչպես տեղեկացնում է transfermarkt-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» սկաուտները պարբերաբար հետևում են 19-ամյա կանադացու խաղին։ Բացի այդ երկու ակումբներից՝ հարձակվողի խաղին հետևում են նաև «Արսենալը», «Բորուսիա Դորտմունդը», «Բորուսիա Մյունխենգլադբախը», «Այաքսը», «Պորտուն», «Լիոնը», «Էվերտոնը», «Բայերը», «Լայպցիգը»։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը Բելիգայի առաջնության […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով․ ««Չելսին» երիտասարդ հիանալի խաղացողներ ունի։ «Չելսին» ակումբ է, որը կարող է խնդիրներ հարուցել։ Մենք պետք է հիանալի պատրաստվենք խաղին և ուսումնասիրենք նրանց ուժեղ կողմերը։ Սակայն կարծում եմ, որ «Չելսին» Եվրոպայի լավագույն ակումբը չէ, և վստահ եմ, որ վախենալու […]
Ավելին
«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքը, ինչպես նաև խոսել է այն բամբասանքների մասին, որոնք կապված են Պեպ Գվարդիոլայի հետ․ «Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ մրցաշրջանի առաջին հատվածը հաջող ստացվեց՝ բացառությամբ «Լացիոյի» դեմ սուպերգավաթի հանդիպումը։ Ամեն ինչ համապատասխանում է մեր սպասելիքներին, իսկ մարզչի հասցեին շատ քննադատություններ անտեղին են։ «Յուվենտուսը» առաջին հերթին նայում […]
Ավելին
«Լիվերպուլը» 3։2 հաշվով հաղթելով «Վեսթ Հեմին»՝ ԱՊԼ-ի շրջանակում տարել է 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ ցուցանիշով մերսիսայդյան ակումբն անընդհետ հաղթանակների թվով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» 2017/18 մրցաշրջանում գրանցացած ցուցանիշին, ինչը ռեկորդային է։ «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այդ մասին․ «Մտածում էի, որ այլևս երբեք «Ման․ Սիթիի» ռեկորդը չեն գերազանցի կամ նույնիսկ չեն կրկնի, սակայն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Այս հաղթանակը Յուրգեն Կլոպի թիմի համար դարձավ 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս արդյունքով «Լիվերպուլը» կրկնեց «Մանչեսթեր Սիթիի» ցուցանիշը, որը գրանցվել էր 2017/18 մրցաշրջանում։ Եվս մեկ հաղթանակ և անընդմեջ հաղթանակների ռեկորդը կպատկանի «Լիվերպուլին»։ Բացի այդ արդյունքից՝ «Լիվերպուլը» կրկնել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպմանը քիչ էր մնում տեղի ունենար ողջ մրցաշրջանի ամենամեծ անակնկալը։ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում էր հետնապահների թվում ընթացող «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 9-րդ րոպեին․ աջ եզրից Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի բարձր փոխանցումից հետո աչքի ընկավ Ժորժինիո Վեյնալդումը։ Հյուրերը շատ արագ հավասարեցրին հաշիվը․ 12-րդ րոպեին Ռոբերտ Սնոդգրասի իրացրած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց արդեն 50-րդ վայրկյանին։ Տուգանայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Դոմենիկ Կալվերտ-Լյույինը։ Խփված գնդակից հետո խաղը սկսեց ընթանալ փոխնիփոխ գրոհներով։ Ի վերջո, 27-րդ րոպեին Բուկայո Սակայի եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Էդվարդ Նկետիան` հավասարեցնելով հաշիվը։ Խփած պատասխան գնդակից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացքող «Վոթֆորդի» դեմ։ «Կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին լուրջ առավելություն՝ հաղթելով 3։0 հաշվով։ Հանդիպման հերոսներիցներից դարձավ մանկունյական ակումբի նորեկ Բրունու Ֆերնանդեշը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեյսոն Գրինվունդն ու […]
Ավելին
Վերջապես վերսկսվեց Չեմպիոնների լիգան։ 1/8 եզրափակչի շրջանակում արդեն կայացել է 4 հանդիպում՝ մեզ նվիրելով փայլուն հանդիպումներ, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։ «Ատլետիկո» 1։0 «Լիվերպուլ» Վիճակահանությունից հետո բազմաթիվ երկրպագուներ այս դիմակայության ֆավորիտ միանշանակ համարում էին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի թիմը ֆավորիտի կարգավիճակն ապացուցում էր նաև անգլիական Պրեմիեր լիգայում ցուցադրած անհավանական խաղով, իսկ «Ատլետիկոն», ընդհակառակը, վերջին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023