Շոկ. Բորուսիան չհաղթեց 3:0 հաշվով առջևում լինելուց հետո (տեսանյութ)

Շոկ. Բորուսիան չհաղթեց 3:0 հաշվով առջևում լինելուց հետո (տեսանյութ)

09/02/2019 - 20:32

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Հոֆենհայմին»: Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3:3:

32-րդ րոպեին Սանչոն բացել է հաշիվը, առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Գյոտցեն կրկնապատկել է այն: 66-րդ րոպեին Գերերոն խփել է «մեղուների» 3-րդ գոլը:

75-րդ րոպեին Բելֆոդիլը խփել է հյուրերի առաջին գոլը: 83-րդ րոպեին Կադրժաբեկը կրճատել է հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Բելֆոդիլը հավասարեցրել է հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Այս ոչ-ոքիից հետո Ֆավրի թիմը 50 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

«Ֆրայբուրգ»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը նույնպես ավարտվել է 3:3 հաշվով:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023