Բարսելոնան կարող է լուրջ կորուստ ունենալ Լիոնի հետ խաղում

Բարսելոնան կարող է լուրջ կորուստ ունենալ Լիոնի հետ խաղում

10/03/2019 - 14:17

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Լիոնին»:

Հանդիպումը կարող է բաց թողնել կատալոնական թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն,- հայտնում է Sport.es-ը:

Նշվում է, որ այսօր ֆրանսիացին բուժզննում կանցնի, որից հետո վերջնականապես պարզ կլինի խաղին մասնակցել-չմասնակցելու հարցը:

«Բարսելոնա»-«Լիոն» հանդիպումը կայանալու է մարտի 13-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023