Բարսելոնան վստահ հաղթանակ տարավ Ռայո Վալեկանոյի նկատմամբ (տեսանյութ)

Բարսելոնան վստահ հաղթանակ տարավ Ռայո Վալեկանոյի նկատմամբ (տեսանյութ)

09/03/2019 - 23:28

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռայո Վալեկանոյին»: Կատալոնական թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Հանդիպման 24-րդ րոպեին Դե Թոմասը բացել է խաղի հաշիվը: 38-րդ րոպեին տուգանայինից Մեսսիի փոխանցումից հետո Պիկեն գլխի դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը:

51-րդ րոպեին Մեսսին հստակ է իրացրել 11 մետրանոցը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Սուարեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1:

Այս հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 63 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Աթլետիկոյից» առաջ լինելով 7 միավոր:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023