Մոդրիչը շատ մոտ է կարիերան իտալական գրանդում շարունակելուն
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ 39-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ։ Կողմերն արդեն հունիսի 4-ին պայմանագիր կստորագրեն։ Վատագույն դեպքում դա տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ գրում է, որ վետերան ֆուտբոլիստը «ռոսոներիի» հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. […]