Մխիթարյան. «Հաղթանակը նաև իմ խաղընկերների վաստակն է, այլ ոչ թե միայն իմ»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Առաջին իսկ րոպեներից այս խաղը հաղթելու մեծ ցանկություն ունեինք, ինչը ցույց տվեցինք հանդիպման մեկնարկում, որը շարունակեցինք երկրորդ խաղակեսում և հաջողության հասանք։ Իմ խաղընկերները […]