Էրլինգ Հոլանդի հայրը կոնֆլիկտ է ունեցել Ռեալի երկրպագուների հետ🎥

Էրլինգ Հոլանդի հայրը կոնֆլիկտ է ունեցել Ռեալի երկրպագուների հետ🎥

10/05/2023 - 10:14

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը` Ալֆ-Ինգե Հոլանդը, ով, ըստ Daily Mail-ի տեղեկությունների, կոնֆլիկտ է ունեցել «արքայական» ակումբի երկրպագուների հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Հոլանդ-ավագը վիրավորել է «Ռեալի» երկրպագուներին և նրանց ուղղությամբ ուտելիք նետել, ինչին ի պատասխան, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել VIP տրիբունայից։

Այդուհանդերձ, Instat Foot-ը հայտնում է, որ Ալֆ-Ինգե Հոլանդը ուտելիքը նետել է «Ռեալի» երկրպագուների ուղղությամբ, քանի որ վերջիններս սկսել են նրա հասցեին անվայելուչ արտահայտություններ բացականչել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023