Տիտանների բախում Մադրիդում. Ռեալն ու Ման. Սիթին չպարզեցին հաղթողին🎥

Տիտանների բախում Մադրիդում. Ռեալն ու Ման. Սիթին չպարզեցին հաղթողին🎥

10/05/2023 - 00:41

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Արքայական» ակումբի կազմից 36-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ «քաղաքաբնակների» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Կևին դե Բրույնեն։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023