Author Archives: Miqayel

Մխիթարյանի գոլային փոխանցումը Լաուտարոյին Սասուոլոյի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «ներաձուրիների» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հաշիվը դարձրեց 3:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սեբաստիան Ալեի կրնկով խփած անհավանական գոլը Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում🎥

Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 5:2 հաշվով ջախջախեց «Բորուսիա Մյոնխենգալդբախին»։ Դորտմունդյան ակումբի կազմից կրնկով կատարած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ալեն` «Սիգնալ Իդունա Պարկ» լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆաթին չի ցանկանում համալրել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի շարքերը

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» համաձայն է «Վուլվերհեմպտոնի» հետ փոխանակում իրականացնել. Ֆաթին պետք է համալրի «գայլերի», իսկ Ռուբեն Նևեշը` «բլաուգրանայի» շարքերը։ Գործարքի դիմաց անգլիական ակումբը պետք է վճարի նաև 30 մլն եվրո։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diaro Sport-ն, այդ փոխանակումն այժմ քիչ հավանական է, քանի […]

Նյուքասլը գոլառատ խաղում թանկարժեք միավորներ կորցրեց 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլն» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Կաչաղակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Վլահովիչի ծառայություններով

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Նյուքասլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր, ապա ակումբը կդիտարկի 23-ամյա ֆուտբոլստին վաճառելու տարբերակները: Նշվում է, որ […]

Մի շարք ակումբներ հայտնվել են Բելինգհեմի սև ցուցակում. նա դրանց համարում է «պլաստիկ» ակումբներ

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի ցանկանում տեղափոխվել այնպիսի ակումբ, որը ղեկավարում են Մերձավոր Արևելքի երկրները ներկայացնող շեյխերը: Sport1.de-ի լրագորղ Պատրիկ Բերգերն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում հաստատել է, որ անգլիացի ֆուտբոլիստն ընտանիքի հետ որոշել է, որ չի համալրելու, այսպես կոչված, «պլաստիկ» ակումբների շարքերը: Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին, […]

Բունդեսլիգան ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ – Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Մաթիյս դե Լիխտ («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ջամալ Մուսիսալա («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ») Հարձակվողներ – Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ»), […]

Սպերցյանը բաց կթողնի Կրասնոդարի առաջիկա հանդիպումը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, «ցլերի» կազմից հանդիպումը բաց կթողնի թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Սանկտ Պետերսբուրգ։ Նշվում է, որ «Կրասնոդարի» մարզաչական շտաբը որոշել է հանգիստ տալ Սպերցյանին` կապված ակումբի խիտ գրաֆիկի հետ։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ՌՊԼ-ի […]

Հոլանդը, Լրագրողների ասոցիացիայի վարկածով, ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Լրագրողների ասոցիացիայի վարկածով, ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 82%-ն, ինչը մրցանակի պատմության ընթացքում ռեկորդային առավելություն է: Քվեարկության արդյունքում Հոլանդին հաջորդել են համապատասխանաբար Բուկայո Սական, Մարտին Էդեգորը (երկուսն էլ՝ «Արսենալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Մարկուս […]

Անգլիական գրանդը կարծում է, որ Ռեալն ու Բորուսիան Բելինգհեմի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության և շարունակում է մնալ նրա համար մղվող պայքարում

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագան շարունակում է մնալ անորոշ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի կիսապաշտապանին ձեռք բերելուն ամենամոտը «Ռեալ Մադրիդն» է, որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Այդուհանդերձ, ըստ ESPN-ի տեղեկությունների, «Մանչեսթեր Սիթին» նույնպես շարունակում է մնալ Բելինգհեմի համար մղվող պայքարում, քանի որ «քաղաքաբնակները» կարծում են, որ «Ռեալն» ու «Բորուսիան» ֆուտբոլիստի […]

1 670 671 672 673 674 1,935