Author Archives: Miqayel

Սևիլիա – Ռոմա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում 🎥

Եվրոպա լիգայի եզրափակիչում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշաշ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հաշիվը բացեց Պաուլո Դիբալան, իսկ անդալուսական ակումբի պատասխան գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Ջանլուկա Մանչինիի անվան դիմաց։ Հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սևիլիա – Ռոմա. Անդալուսական ակումբը հավասարեցրեց հաշիվը 🎥

Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Սևիլիան» մրցում է «Ռոմայի» դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «գայլերի» կենտրոնական պաշտպան Ջանլուկա Մանչինին, ինչից հետո անդալուսական ակումբը հավասարեցրեց հաշիվը` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռոման առաջին կեսից հետո հաղթում է Սևիլիային 🎥

Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Սևիլիայի» դեմ։ Առաջին կեսից հետո «գայլերը» հաղթում են 1:0 հաշվով. 35-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմից աչքի է ընկել Պաուլո Դիբալան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սևիլիա – Ռոմա. Դիբալան բացեց հաշիվը🎥

Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Սևիլիայի» դեմ։ «Գայլերի» կազմից 35-րդ րոպեին աչքի ընկավ Պաուլո Դիբալան` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սևիլիա – Ռոմա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպա լիգայի եզրափակիչում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ուելսի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի դեմ հանդիպումների համար

Ուելսի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Վիշապների» գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ուեյն Հենեսի («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Դանի Վորդ («Լեսթեր», Անգլիա), Ադամ Դեյվիս («Շեֆիլդ Յունայթեդ», Անգլիա) Պաշտպաններ – Ջո Ռոդոն («Ռեն», Ֆրանսիա), Բեն Կաբանգո («Սուոնսի», Անգլիա), Քրիս Մեֆամ («Բորնմութ», Անգլիա), […]

Մեսսին, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ և վարձավճարով խաղա Բարսելոնայում

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Արգենտինացի ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որն, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգվելու։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, «Բարսելոնան» և ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ համատեղ աշխատում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիի համար դեռևս գործում է […]

Պաշտոնական. Նիդեռլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Բրենթֆորդ

Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆրայբուրգի» և Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Մարկ Ֆլեկենին։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «մեղուները» գործարքի դիմաց վճարել են 13 մլն եվրո, որը եղել է Ֆլեկենի ու «Ֆրայբուրգի» միջև գործող պայմանագրում առկա […]

Լա լիգայի առաջատար ակումբներից մեկը մոտ է Դոմինիկ Լիվակովիչին ձեռք բերելուն

«Դինամո Զագրեբի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Վիլյառեալի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «դեղին սուզանավը» 28-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց առաջարկել է 8 մլն եվրո, և այժմ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ տեղեկացնում է, որ ակումբները գործարքի հարցում վերջնական համաձայնություն չունեն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Վիլյառեալը» […]

ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանը ձախողած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն` ըստ ESPN-ի

Հեղինակավոր ESPN.com կայքը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը ձախողած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Իլան Մելյե («Լիդս») Պաշտպաններ – Կլեման Լանգլե («Տոտենհեմ»), Լիանկո («Սաութհեմպտոն»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկ Կուկուրելիա («Չելսի») Կիսապաշտպաններ – Կելվին Ֆիլիպս («Ման. Սիթի»), Ջոնջո Շելվի («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ստյուարտ Արմստրոնգ («Սաութհմեպտոն»), Կայ Հավերց («Չելսի») Հարձակվողներ – […]

1 653 654 655 656 657 1,933