Author Archives: Miqayel

ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ կարծում են, Բարսելոնային պետք է զրկել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից

«Բարսելոնան», հնարավոր է, զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։ Ինչպես տեղեկացնում է ABC-ը, նման եզրահանգման են եկել ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` եվրագավաթներին կատալոնական ակումբի մասնակցության վերաբերյալ առաջիկա շաբաթներին ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն ուսումնասիրել է տեսուչների հաշվետվությունները և այժմ մտածում է հետագա գործողությունների մասին։ […]

2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչներն` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչներին, որի թոփ-21-ն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Արմեն Հովհաննիսյանը համալրել է Մալթայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի շարքերը

Ինչպես տեղեկացնում է Մալթայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի հարձակվող Արմեն Հովհաննիսյանի հետ։ «Եկե՛ք մի փոքր հայկական կախարդանք տանք մեր թիմին։ Բարի գալուստ նոր տուն, Արմեն Հովհաննիսյան»,- գրել է «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն Instagram-ի պաշտոնական էջում։ 23-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին հունական «Եպիսկոպիին», 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով […]

Գալտիեն հաստատել է. Մեսսին հեռանալու է ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ թիմի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից. «Ինձ բախտ վիճակվեց մարզել պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Կլերմոնի» դեմ հանդիպումը վերջինը կլինի Մեսսիի համար «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Համարձակվում եմ հուսալ, որ նրան երկրպագուները կդիմավորեն լավագույնս»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հավելենք, որ […]

Հենոն, Ռանոսը, Գեորգին, Տիկնիզյանը, Լուկասը և այլք. Հայերը` դրսում 🎥

Interfootball-ը ներկայացնում է «Հայերը` դրսում» խորագրի չորրորդ տեսանյութը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսպանական ակումբները 2002 թ. ի վեր չեն պարտվել եվրագավաթային ոչ մի եզրափակիչում

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Սևիլիան» 11-մետրանոցներով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ` դառնալով մրցաշարի 7-ակի հաղթող։ «Սևիլիան» այդ հաղթանակի շնորհիվ շարունակեց իսպանական ակումբների` եվրագավաթային եզրափակիչներում անպարտելիության անհավանական շարքը, որն սկսվել է դեռևս 2002 թվականից։ Այդ ժամանակվանից ի վեր իսպանական ակումբները 22 անգամ դուրս են եկել եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ և բոլոր դեպքերում տիրացել են գավաթին։ Այդ ընթացքում «Ռեալ […]

Սելարայանի ֆանտաստիկ պերֆորմանսը. գոլ և երկու ասիստ Կոլորադո Ռապիդսի դեմ խաղում 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 15-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքն ու երեք անընդմեր պարտություններից հետո 3:2 հաշվով առավելության հասավ «Կոլորադո Ռապիդսի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ «Կալամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով իր թիմի խփած բոլոր գոլերում անմիջական մասնակցություն ունեցավ։ 30-ամյա հարձակվող դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած […]

Սևիլիան կրկին փառքի գագաթնակետին է` 7-րդ անգամ դառնալով Եվրոպա լիգայի հաղթող 🎥

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրեցին «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ հիմնականում հավասար պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ հաշիվը 35-րդ րոպեին բացեց «գայլերի» հարձակվող Պաուլո Դիբալան, այնուհետև 55-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին դարձավ իքնագոլի հեղինակ` «օգնելով» անդալուսական ակումբին […]

Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։ Մրցաշարի հիմնական փուլին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Էլինա Ավանեսյանը։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին 6:0, 7:5 հաշվով հաղթեց Լեոլիա Ժանժանին (Ֆրանսիա)` դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե։ 1/16 եզրափակիչում Ավանեսյանը մրցելու է դանիացի Կլարա Տաուսոնի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Սևիլիա – Ռոմա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում 🎥

Եվրոպա լիգայի եզրափակիչում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշաշ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հաշիվը բացեց Պաուլո Դիբալան, իսկ անդալուսական ակումբի պատասխան գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Ջանլուկա Մանչինիի անվան դիմաց։ Հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 652 653 654 655 656 1,933