Սևիլիան կրկին փառքի գագաթնակետին է` 7-րդ անգամ դառնալով Եվրոպա լիգայի հաղթող 🎥

Սևիլիան կրկին փառքի գագաթնակետին է` 7-րդ անգամ դառնալով Եվրոպա լիգայի հաղթող 🎥

01/06/2023 - 02:03

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրեցին «Սևիլիան» ու «Ռոման»։

Հանդիպման հիմնական ժամանակն անցավ հիմնականում հավասար պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նախ հաշիվը 35-րդ րոպեին բացեց «գայլերի» հարձակվող Պաուլո Դիբալան, այնուհետև 55-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին դարձավ իքնագոլի հեղինակ` «օգնելով» անդալուսական ակումբին խփել պատասխան գոլը։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում կողմերը չցանկացան ռիսկի դիմել` չստեղծելով գրեթե ոչ մի վտանգավոր պահ։

Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստները` դառնալով Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023