Author Archives: Miqayel

Սիմեոնե. «Եթե սիրով զբաղվում ես ամսական միայն 4 անգամ, չես կարող խաղալ իմ թիմում»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վերջերս կատակել է իր սաների` սիրով զբաղվելու նվազագույն քանակի վերաբերյալ։ –Հետազոտությունը ցույց է տալիս, որ իսպանացիները սիրով զբաղվում են միջինում տարեկան 56 անգամ։ Դուք այս տեսանկյունից ավելի շատ իսպանացի՞ եք, թե՞` արգենտինացի։ -Որքա՞ն ասացիք։ 56 անգամ մեկ տարվա ընթացքում… Որքա՞ն է դա կազմում մեկ ակսվա կտրվածքով։ 4 անգա՞մ։ Ո՛չ, […]

Ռեալը հետաքրքրված է Չելսիի կիսապաշտպանի ծառայություններով

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը դեռ 2020 թվականից հետևում է գերմանացի ֆուտբոլիստի խաղը և այժմ կրկին հետաքրքրված է նրա ծառայություններով։ 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը վերջերս քննարկել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի մասնագետը հավանություն […]

Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։ Մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 134-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համառ պայքարում 3 սեթում հաղթեց Կլարա Թաուսոնին (Դանիա, 127-րդ ռակետ)` դուրս գալով 1/8 եզրափակիչ. գրանցվեց 3:6, 6:1, 7:5 հաշիվը։ Մրցախաղը տևեց 2 ժամ 22 րոպե։ Հավելենք, որ Ավանեսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Իրինիա-Կամելիա Բեգու (Ռումինիա, […]

Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Փարիզում շարունակում է Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։ Մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը չորս սեթում հաղթեց ավստրալացի Թանասի Կոկինակիսին. գրանցվեց 6:4, 6:1, 3:6 7:6(5) արդյունքը։ Մրցախաղը տևեց 3 ժամ 45 րոպե։ Ավելացնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հայտացուցակում։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Չելսի», Անգլիա), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ», Անգլիա) Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Էմերիկ Լապորտ […]

Միլանն ամառային տրանսֆերային պատուհանի առաջին գործարքն է ավարտին հասցրել

«Այնտրախտի» կիսապաշտպան Դայիչի Կամադան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կլքի «արծիվների» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» 26-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։ Հաղորդվում է, որ Կամադայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են եղել նաև «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիա Դորտմունդը» և […]

Ռոնալդուն կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Ալ Նասրից». «Կարծում եմ, որ առջանությունը շատ լավն է և մրցունակ, բավական լավ թիմեր և արաբ ֆուտբոլիստներ ունի, բայց դեռ աճելու շատ տեղ կա։ Ենթակառուցվածքները, կարծում եմ, մի փոքր բարելավման կարիք ունեն։ Անգամ մրցավարներն ու VAR համակարգ… Նրանք […]

Ռոնալդու. «Պատահական չէ, որ ես 20 տարի խաղում եմ ամենաբարձր մակարդակով»

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր պորֆեսիոնալիզմի ու աշխատանքային էթիկայի մասին. «Իմ թիմակիցները զգացին իմ ապրելակերպն, աշխատելաոճը, կարգապահությունն ու աշխատանքային էթիկան: Պատահական չէ, որ ես 20 տարի խաղում եմ ամենաբարձր մակարդակով: Մարդիկ խոսում են գենետիկայի մասին: Այո՛, գենետիկան կարևոր է, բայց կան նաև այլ գործոններ, որոնք նույնքան կարևոր են, ինչպիսին […]

Մարկո Ասենսիոն շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցշարջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի ֆուտբոլիստի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, որն […]

ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ կարծում են, Բարսելոնային պետք է զրկել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից

«Բարսելոնան», հնարավոր է, զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։ Ինչպես տեղեկացնում է ABC-ը, նման եզրահանգման են եկել ՈՒԵՖԱ-ի երկու տեսուչներ` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` եվրագավաթներին կատալոնական ակումբի մասնակցության վերաբերյալ առաջիկա շաբաթներին ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն ուսումնասիրել է տեսուչների հաշվետվությունները և այժմ մտածում է հետագա գործողությունների մասին։ […]

1 651 652 653 654 655 1,933