Ռոնալդու. «Պատահական չէ, որ ես 20 տարի խաղում եմ ամենաբարձր մակարդակով»

Ռոնալդու. «Պատահական չէ, որ ես 20 տարի խաղում եմ ամենաբարձր մակարդակով»

02/06/2023 - 11:30

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր պորֆեսիոնալիզմի ու աշխատանքային էթիկայի մասին.

«Իմ թիմակիցները զգացին իմ ապրելակերպն, աշխատելաոճը, կարգապահությունն ու աշխատանքային էթիկան: Պատահական չէ, որ ես 20 տարի խաղում եմ ամենաբարձր մակարդակով:

Մարդիկ խոսում են գենետիկայի մասին: Այո՛, գենետիկան կարևոր է, բայց կան նաև այլ գործոններ, որոնք նույնքան կարևոր են, ինչպիսին է էպիգենետիկան, որն այն է, ինչ դուք անում եք ձեր գենետիկայի հետ:

Ֆուտբոլն ապրելակերպ է, կյանքի ոճ։ Մենք նվազույնը պետք է միշտ լինենք նպատակասլաց, կենտրոնացած և չափազանց պրոֆեսիոնալ։ Այս ամենը մարմնավորելու համար անհրաժեշտ է լինել լավագույն մարզավիճակում»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Record-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023