Իսպանիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար

02/06/2023 - 14:48

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հայտացուցակում։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Չելսի», Անգլիա), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ», Անգլիա)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Ռոբին Լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խուան Բերնատ (ՊՍժ, Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Գավի («Բարսելոնա»), Սերխիո Կանալես («Բետիս», Իսպանիա)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Խոսլեուն («Էսպանյոլ»), Ռոդրիգո («Լիդս», Անգլիա), Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա»), Երեմի Պինո («Վիլյառեալ»)

Հավելենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստներից առաջին անգամ Իսպանիայի հավաքական է հրավիրվել Ռոբին Լե Նորմանը, ով ազգությամբ ֆրանսիացի է։

Նշենք, որ «ֆուրիա ռոխան» Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում հունիսի 15-ին մրցելու է Իտալիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023