Author Archives: Miqayel

Ման. Սիթիի փայլուն մեկնարկը. «քաղաքաբնակները» խոշոր հաշվով հաղթեցին Բարնլիին🎥

Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Բարնլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Ռոդրին։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Տրանսֆերային դրամա. Կայսեդոն մերժել է Լիվերպուլին և ցանկանում է տեղափոխվել Չելսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» մոտ է անգլիական Պրեմիեր լիգայի համար ռեկորդային՝ 127 մլն եվրոյի դիմաց «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելուն: Հայտնի էր նաև, որ երկու ակումբներն պատրաստում են բոլոր փաստաթղթերը, որպեսզի այսօր` օգոստոսի 11-ին, ավարտին հասցնեն գործարքը։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնիսկ այսօր տեղի ունեցած մամուլի ժամանակ հաստատել է, որ «Լիվերպուլը» […]

Գործարքը կայացած է. Հարի Քեյնը տեղափոխվում է Բավարիա

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» «խթաններին» վճարելու է 100 մլն եվրո։ Լոնդոնյան ակումբը ևս 20 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև […]

Լիվերպուլը մոտ է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, օգոստոսի 10-ի երեկոյան էկվադորցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է «Լիվերպուլը», որը գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել է 110 մլն ֆունտ (մոտ 127 մլն եվրո)։ Մինչ այդ 21-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտը «Չելսին» էր։ Նախքան «Լիվերպուլի» առաջարկը, «ազնվականները» Կայսեդոյի […]

ԵԼ. Սլավիա Պրահան ու Շերիֆը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին 🎥

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Սլավիա Պրահան» «Ֆորտունա Արենա» մարզադաշտում մրցեց «Դնեպր-1»-ի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում չեխական ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ Յինդրժիխ Տրպիշովսկիի թիմից Իվան Շրանցը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Կոնրադ Վալեմն աչքի ընկավ մեկ անգամ։ Զուգահեռաբար ընթացող խաղում «Շերիֆն» էլ ավելի դաժան գտնվեց բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ` […]

ԵԼ. Զրինսկին թենիսին բնորոշ հաշվով ջախջախեց Բրեյդաբլիկին🎥

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Զրինսկին» սեփական հարկի տակ մրցեց իսլանդական «Բրեյդաբլիկի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում բոսնիական ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց թենիսին բնորոշ` 6:2 հաշվով։ «Զրինսկիի» կազմից Տոմիսլավ Քիշն ու Մատիա Մալեմինուշիչը դարձան դուբլի հեղինակ, իսկ Նեմանյա Բիլբիյան ու Անտոնիո Իվանչիչն աչքի ընկան մեկական անգամ։ «Բրեյդաբլիկի» գոլերն էլ խփեցին Գիսլի Էյոլֆսոնն ու […]

Այսօր կմեկնարկի նաև Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան

Այսօր` օգոստոսի 11-ին, իսպանական Լա լիգային, անգլիական Պրեմիեր լիգային և ֆրանսիական Լիգա 1-ին զուգահեռ, կմեկնարկի նաև Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան։ 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ալ Ահլի» – «Ալ Հազմ», 11.08, 22:00 «Ալ Թայի» – «Դամակ», 12.08, 19:00 «Ալ Ֆեյհա» – «Ալ Խալիջ», 12.08, 22:00 «Ալ Ֆաթեհ» – «Ալ Թավուն», 13.08, 22:00 «Ալ Ռիյադ» – […]

Այսօր կմեկնարկեն Պրեմիեր լիգայի, Լա լիգայի և Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանները

Այսօր` օգոստոսի 11-ին, կմեկնարկեն անգլիական Պրեմիեր լիգայի, իսպանական Լա լիգայի և ֆրանսիական Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանները։ 1-ին տուրում երեք առաջնությունների շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Պրեմիեր լիգա «Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի», 11.08, 23:00 «Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ», 12.08, 15:30 «Բորնմութ» – «Վեսթ Հեմ», 12.08, 18:00 «Բրայթոն» – «Լութոն Թաուն», 12.08, 18:00 «Էվերտոն» – «Ֆուլհեմ», 12.08, 18:00 […]

ԿԼ. Փյունիկը խոշոր հաշվով պարտվեց Բուդյո Գլիմտին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:3 հաշվով։ «Բուդյո Գլիմտի» գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ֆարիս Մումբանիան ու Ամալ Պելեգրինոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բուդյո Գլիմտ – Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 599 600 601 602 603 1,930