ԵԼ. Զրինսկին թենիսին բնորոշ հաշվով ջախջախեց Բրեյդաբլիկին🎥

ԵԼ. Զրինսկին թենիսին բնորոշ հաշվով ջախջախեց Բրեյդաբլիկին🎥

11/08/2023 - 09:44

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Զրինսկին» սեփական հարկի տակ մրցեց իսլանդական «Բրեյդաբլիկի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում բոսնիական ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց թենիսին բնորոշ` 6:2 հաշվով։

«Զրինսկիի» կազմից Տոմիսլավ Քիշն ու Մատիա Մալեմինուշիչը դարձան դուբլի հեղինակ, իսկ Նեմանյա Բիլբիյան ու Անտոնիո Իվանչիչն աչքի ընկան մեկական անգամ։

«Բրեյդաբլիկի» գոլերն էլ խփեցին Գիսլի Էյոլֆսոնն ու Անտոն Լոգի Լյուդվիկսոնը։

հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Զրինսկին» պայքարից դուրս թողեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ուրարտուին», սակայն հետագայում ընդհանուր դիմակայությունում զիջեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանի Բրատիսլավային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023