Թրիլլեր Լա լիգայում. Բարսելոնան ֆանտաստիկ comeback արեց Սելտայի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։ Մինչև 81-րդ րոպեն «բլաուգրանան» անատամ ֆուտբոլ էր ցուցադրում և պարտվում էր 0:2 հաշվով։ Վիգոյից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Յորգեն Շտրանդ Լարսենն ու Անաստասիոս Դուվիկասը։ Այդուհանդերձ, հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում Խավիի թիմը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ սկսեց ցուցադրել և 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ […]