Author Archives: Miqayel

Այաքսի կատարյալ ձախողումը! Ֆեյենորդը ջախջախիչ հաղթանակ տոնեց սկանդալային խաղում 🎥

Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց դեռևս սեպտեմբերի 25-ին մեկնարկած առաջնության գլխավոր դերբին` «Այաքս» – «Ֆեյենորդ» հանդիպումը։ Հյուրերը հանդիպման առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին ամստերդամցիներին և երեք անգամ գրավեցին Ջեյ Գորթերի պաշտպանած դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Սանտիագո Խիմենեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իգոր Պայշաոն։ Հանդիպումը 55-րդ ընդհատվեց. գլխավոր մրցավար Սերդար Գյոզբյույուկը ստիպված […]

Արդա Գյուլերը կրկին վնասվածք է ստացել

Ինչպես հայտնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Արդա Գյուլերը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Ըստ լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկությունների` թուրք ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել նվազագույնը 1 ամսով։ Հաղորդվում է, որ Գյուլերն այդ վնասվածքն ստացել է «սերուցքայինների» հերթական մարզումներից մեկի ժամանակ Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը սույն թվականի հուլիսին է 20 մլն […]

Նապոլին ծաղրել է Օսիմենին. ֆուտբոլիստի գործակալը սպառնացել է դատի տալ ակումբին🎥

«Նապոլիի» և ակումբի հարձակվող Վիկտոր Օսիմենի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Բոլոնիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը Հանդիպման 72-րդ րոպեին «աձուրիները» 11-մետրանոց վաստակեցին, որը, սակայն Օսիմենը չկարողացավ դիպուկ իրացնել։ 86-րդ րոպեին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նիգերիացի հարձակվողի փոխարեն դաշտ դուրս բերեց Ջովանի Սիմեոնեին։ Փոփոխարինման պահին Օսիմենը խիստ […]

Ընդհատվեց Բարսելոնայի տպավորիչ հաղթարշավը Մալյորկայի դեմ խաղերում

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումից հետո ընդհատվեց «բլաուգրանայի» տպավորիչ հաղթարշավը «Մալյորկայի» դեմ խաղերում, որն սկսվել էր դեռևս 2011 թ. փետրվարի 26-ին։ Անցնող գրեթե 13 տարիների ընթացքում «Բարսելոնան» և «Մալյորկան» հանդիպել էին 11 անգամ, ու բոլոր դեպքերում հաղթանակը պսակվել էր կատալոնական ակումբի օգտին։ «Կապտանռնագույնները» «Մալյորկայի» դեմ խաղերում վերջին […]

Ռաֆինիան 2023 թ. լավագույնն է թոփ-5 առաջնությունների մեկ խաղում գոլ+ասիստ ցուցանիշով

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բլաուգրանայի» կազմից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռաֆինիան` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բրազիլացի վինգերը 2023 թ. Լա լիգայի շրջանակում արդեն 6-րդ անգամ է մեկ խաղում դառնում գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Աղբյուրի փոխանցմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն անցնող […]

Ման. Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Քրիսթալ Փելասին` դուրս գալով Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Ալեխանդրո Գարնաչոն, Կազեմիրոն ու Անտոնի Մարսիալը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ, իսկ «Քրիսթալ Փելասը» լքեց պայքարը։ Հ․Գ․ […]

Բարսելոնան լուրջ դիմադրության բախվեց Մալյորկայի դեմ խաղում` կորցնելով միավորներ🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ «Բլաուգրանան» բավական լուրջ դիմադրության բախվեց և չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռաֆինիան ու Ֆերմին Լոպեսը, իսկ «Մալյորկայի» կազմից աչքի ընկան Վեդադ Մուրիքին և Աբդոն Պրատսը։ Այս ոչ-ոքիից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 17 միավոր և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային […]

«Արցախն ընդմիշտ հայկական է». ռումինացի և իտալացի երկրպագուների ակցիան Բուխարեստում📸

Հայաստանի հավաքականի` «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների միավորման մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ ռումիացի և իտալացի երկրպագուները Բուխարեստի հայկական եկեղեցու հարևանությամբ ակցիա են իրականացրել` նվիրված Արցախին։ Երկրպագուները պաստառ են տարել եկեղեցու մոտ, որի վրա գրված է Արցախն ընդմիշտ հայկական է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գալաթասարայի ֆուտբոլիստները խաղարկել են 11-մետրանոցը, սակայն Իկարդին վրիպել է մոտ տարածությունից🎥

Թուրքական Սուպերլիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Գալաթասարայը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Իստանբուլսպորին»։ 37-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց են վաստակել. գնդակին մոտեցել է Կերեմ Ակթյուրքօղլուն, ով հարցածելու փոխարեն փոխանցել է Մաուրո Իկարդիին, սակայն վերջինս մոտ տարածությունից վրիպել է։ Հատկանշական է, որ 42-րդ րոպեին արգենտինացի հարձակվողն, ամեն դեպքում, գոլի հեղինակ է դարձել` եզրափակելով հենց Ակթյուրքօղլուի փոխանցումը։

Նեյմարը որոշել է, թե Ալ Հիլալից հեռանալուց հետո որտեղ է շարունակելու կարիերան

Նեյմարը, չնայած վերջերս է համալրել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Հիլալի» շարքերը, արդեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։ Goal.com-ը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվողը մտադիր է «Ալ Հիլալի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո վերադառնալ «Սանթոս», որի սանն է։ Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարի ու «Ալ Հիլալի» միջև պայմանագիրը նախատեսված է 2, այլ ոչ թե […]

1 552 553 554 555 556 1,927