Պաշտոնական. Պրեմիեր լիգան Էվերտոնից հանեց 10 միավոր
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Էվերտոնից» հանվել է 10 միավոր։ «Անկախ հանձնաժողովը որոշել է «Էվերտոնի» դեմ կիրառել պատժամիջոց`10 միավոր հանելու տեսքով` կայուն զարգացման և շահութաբերության օրենքները խախտելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդուման պահից ի վեր։ Պրեմիեր լիգան բողոք է ներկայացրել ակումբի դեմ և հարցը փոխանցել անկախ հանձնաժողովին այս տարվա սկզբին։ […]