Արգենտինան ձախողվեց` սեփական հարկի տակ պարտվելով Ուրուգվային🎥

Արգենտինան ձախողվեց` սեփական հարկի տակ պարտվելով Ուրուգվային🎥

17/11/2023 - 10:35

ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Արգենտինայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց բավական անսպասելի արդյունք. հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով։

Մարսելո Բիելսայի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոնալդ Արաուխոյի և Դարվին Նունյեսի խփած գոլերը։

ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում կայացել է ևս 4 հանդիպում.

Կոլումբիա 2:1 Բրազիլիա

Չիլի 0:0 Պարագվայ

Վենեսուելա 0:0 Էկվադոր

Բոլիվիա 2:0 Պերու

Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 12 միավոր
  2. Ուրուգվայ – 10
  3. Կոլումբիա – 9
  4. Վենեսուելա – 8
  5. Բրազիլիա – 7
  6. Էկվադոր – 5
  7. Պարագվայ – 5
  8. Չիլի – 5
  9. Բոլիվիա – 3
  10. Պերու – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023