Author Archives: Miqayel

2023 թ. լավագույն ֆուտբոլիստներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է 2023 թ. լավագույն ֆուտբոլիստներին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հավելենք, որ լավագույն ֆուտբոլիստների ցանկը բաղկացած 100 ֆուտբոլիստներից, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նապոլիի անհավանական ֆիասկոն! Ֆրոզինոնեն ջախջախեց «աձուրիներին»` դուրս գալով Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ 🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում նեապոլիտանական ակումբը կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` կրելով 0:4 հաշվով պարտություն։ Հյուրերի կազմցի մեկական գոլ խփեցին Էնցո Բարենեչեան, Ջուզեպե Կազոն, Վալիդ Չեդիրան ու Աբդու Հարուին։ Այսպիսով, Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմը նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է […]

Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն ու Խետաֆեն գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ արդեն 38-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Ստեֆան Սավիչը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։ Նույնիսկ դաշտում ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս` Դիեգո Սիմեոնեի թիմը նախքան ընդմիջում բացեց հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ […]

ԱԱԱ. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ուրավային` դուրս գալով եզրափակիչ 🎥

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մրցեց ճապոնական «Ուրավայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից գոլերը խփեցին Մատեո Կովաչիչն ու Բերնարդու Սիլվան, իսկ Մարիուս Հյոբրոտենը գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որի շրջանակում կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» […]

Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենաշատ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հերթական թարմացումից հետո Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տարվա լավագույն 71-100-րդ ֆուտբոլիստներն` ըստ The Guardian-ի ցանկի

Բրիտանական հեղիանկավոր The Guardian պարբերականը յուրաքանչյուր տարի ներկայացնում է լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը։ Պարբերականը ներկայացրել է 71-100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին. 71. Կաորու Միտոմա («Բրայթոն», Ճապոնիա) 72. Սերու Գիրասի («Շտուտգարտ», Գվինեա) 73. Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա) 74. Ալեքս Գրիմալդո («Բայեր», Իսպանիա) 75. Սանտիագո Խիմենես («Ֆեյենորդ», Մեքսիկա) 76. Ռանդալ Կոլո-Մուանի (ՊՍԺ, Ֆրանսիա) 77. Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ», […]

Ժիրոնան խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին` վերադառնալով Լա լիգայի առաջին հորիզոնական 🎥

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» «Մոնտիլիվի» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը, մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Պորտուն։ Նշենք, որ Դովբիկը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում «Խետաֆեի» հարձակվող […]

ԱԱԱ. Ֆլումինենսեն հաղթեց Ալ Ահլիին` դուրս գալով եզրափակիչ 🎥

Սաուդյան Արաբիայում շարունակվում է Աշխարհի ակումբային առաջնությունը։ Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Ֆլումինենսեն» (Բրազիլիա) մրցեց Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ` առավելության հասնելով 2:0 հաշվով։ Ֆերնանդո Դինիզի թիմի գոլերը խփեցին Ջոն Արիասն ու Ջոն Քենեդին։ Այսպիսով, բրազիլական ակումբը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ուրավա» դիմակայության հաղթողի դեմ։ Վերոնշյալ հաբդիպումը կկայանա […]

Պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է երբևէ հանդես եկած լավագույն բրազիլացի ֆուտբոլիստներին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիա` մասնակցելու ԱԱ-2024-ի էլիտ ռաունդի վերջին հանդիպմանը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտզալի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա` մասնակցելու ԱԱ-2024-ի որակավորման էլիտ ռաունդի 6-րդ տուրում կայանալիք հանդիպմանը. «Հարգելի ֆուտբոլասերներ,  Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով […]

1 483 484 485 486 487 1,923