Author Archives: Miqayel

Ինտերը վստահ խաղով հաղթեց Լեչչեին` շարունակելով գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լեչչեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական ա գամ աչքի ընկան Յան Բիսեկն ու Նիկոլո Բարելան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 89-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց […]

Լիվերպուլ – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս կմրցի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կաղմերով.

Բոլոնիան շարունակում է հիացնել` հաղթելով նաև Ատալանտային 🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ Տիագո Մոտայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ տուրում Լյուիս Ֆերգյուսոնի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «ռոսոբլուն» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Ատալանտան», 26 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Յունայթեդը կրկին ձախողվում է` պարտվելով Վեսթ Հեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Կարմիր սատանաները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին` պարտվելով 0:2 հաշվով։ «Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Ջարեդ Բոուենի ու Մոհամեդ Քուդուսի խփած գոլերը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 72-րդ և 78-րդ րոպեներին։ Նշենք, որ մանկունյական ակումբը պաշտոնական վերջին չորս խաղերում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ` այդ […]

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Այսօր` դեկտեմբերի 23-ին, կայանում է ՀՖՖ 24-րդ հերթական ժողովը։ 24-րդ հերթական ժողովի ժամանակ նաև կայացավ ՀՖՖ նախագահի ընտրությունը, որի արդյունքներով Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց իր պաշտոնում։ Հիշեցնենք, որ, բացի Մելիքբեկյանի, ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում էր նաև Արաս Օզբիլիսը։ Հավելենք, որ քվեարկության արդյունքով Մելիքբեկյանն ստացավ 20, իսկ Օզբիլիսը` 3 ձայն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մխիթարյանի` պայմանագրի երկարաձգման գործընթացը վերջնական փուլում է

Հենրիխտ Մխիթարյանը շատ մոտ է «Ինտերի» պայմանագիրը երկարաձգելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերի միջև պայմանագրի երկարաձգման հարցն այժմ վերջնական փուլում է։ 34-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» պայմանագիրը երկարաձգելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` պայմանագիրը, հնարավոր է, ներառի այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Հիշեցնենք, […]

Ալեքս Տելեսի ֆանտաստիկ գոլն Ալ Էթիֆաքի դեմ խաղում 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 18-րդ տուրում «Ալ Նասթրը» սեփական հարկի տակ մրցեց «Ալ Էթիֆաքի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բրազիլացի եզրային պաշտպան Ալեքս Տելեսը, ով 43-րդ րոպեին ձախ ոտքով ընթացքից կատարած հարվածով դարձավ ֆանաստիկ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ջուդ Բելինգհեմը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Հեղինակավոր Transfermarkt կայքը դեկտեմբեր 22-ին թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքն ավելացել է 30 մլն եվրոյով։ Անգլիացի ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 180 մլն եվրո։ Դրա շնորհիվ 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ 180 մլն եվրո են գնահատվում նաև Կիլիան Մբապեն […]

Հենրիխ Մխիթարյանն աջակցել է Արաս Օզբիլիսին

ՀՖՖ նախագահի ընտրությունների ընդառաջ` «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Արաս Օզբիլիսին աջակցող գրառում է կատարել. «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կօգնեն, որպեսզի մեր երկրում ֆուտբոլը զարգանա։ Ես կանգնած եմ քո կողքին և մաղթում եմ […]

Ման. Սիթին ջախջախեց Ֆլումինենսեին` դառնալով աշխարհի ակումբային չեմպիոն

Սաուդյան Արաբիայում ավարտվեց աշխարհի ակումբային առաջնությունը, որի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Ֆլումինենսեն»։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին խաղային լուրջ առավելություն` մրակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը, իսկ Նինոն գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի […]

1 480 481 482 483 484 1,923