Ջուդ Բելինգհեմը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Ջուդ Բելինգհեմը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

23/12/2023 - 11:46

Հեղինակավոր Transfermarkt կայքը դեկտեմբեր 22-ին թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքն ավելացել է 30 մլն եվրոյով։

Անգլիացի ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 180 մլն եվրո։

Դրա շնորհիվ 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

180 մլն եվրո են գնահատվում նաև Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը («Ման. Սիթի»), սակայն Բելինգհեմը նրանց շրջանցել է ավելի երիտասարդ լինելու շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023