Հենրիխ Մխիթարյանն աջակցել է Արաս Օզբիլիսին

Հենրիխ Մխիթարյանն աջակցել է Արաս Օզբիլիսին

23/12/2023 - 00:56

ՀՖՖ նախագահի ընտրությունների ընդառաջ` «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Արաս Օզբիլիսին աջակցող գրառում է կատարել.

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կօգնեն, որպեսզի մեր երկրում ֆուտբոլը զարգանա։ Ես կանգնած եմ քո կողքին և մաղթում եմ հաջողություն»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։

Բացի Արաս Օզբիլիսից, ՀՖՖ նախագահի թեկնածու է նաև Արմեն Մելիքբեկյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023