Author Archives: Miqayel

Պաշտոնական. Խավին հեռանալու է Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:5 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից. «Ցանկանում եմ հայտնել, որ հունիսի 30-ից հետո այլևս չեմ մարզելու «Բարսան»։ Կարծում եմ` իրավիճակը փոխելու կարիք կա,և ես, որպես ակումբի երկրպագու, չեմ կարող հանդուրժել այն»,- մեջվերում […]

Յուվենտուսը թանկարժեք միավորներ կորցեց` չկարողանալով կոտրել Էմպոլիի դիմադրությունը 🎥

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. արձանագրվեց 1:1 հաշիվը։ 50-րդ րոպեին «բյանկոներիների» կազմից հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց Տոմազո Բալդանզին։ Հանուն արդարության` ընգծենք, որ տանտերերը 18-րդ րոպեին խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից […]

Ֆանտաստիկ թրիլլեր Լա լիգայում. Վիլյառեալը գերգոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպում անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց «դեղին սուզանավի» հաղթանակով 5:3 հաշվով։ Մարսելինոյի թիմի կազմից աչքի ընկան Ժերար Մորենոն, Իլայշ Ախոմախը, Գոնսալո Գեդեշը, Ալեքսանդր Սյորլոթն ու Խոսե Լուիս Մորալեսը։ Խավիի թիմի գոլերը խփեցին Իլկայ Գյունդողանը, Պեդրին, իսկ Էրիկ […]

Ռեալի հերթական comeback-ը. «արքայական» ակումբը հաղթեց Լաս Պալմասին 🎥

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Գրան Կանարիայում հյուրընկալվելիս մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «արքայական» ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը։ Հետագայում Կառլո Անչելոտիի սաները ոչ միայն հավասարեցրին, այլև հաղթանակ կորզեցին. 65-րդ և 84-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինիսիուսն ու Օրելյեն […]

Անգլիայի գավաթ. 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում 6-րդ դիվիզիոնը` Ազգային լիգա հարավը ներկայացնող «Մեյդսթոուն Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Իպսվիչ Թաունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, ու «Մեյդսթոունը» խոշոր անակնկալ մատուցեց և մրցակցին հաղթեց 2:1 հաշվով։ Ջորջ Էլոկոբիի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեքսոն Ռեյնոլդսի և Սեմ Քորնի խփած գոլերը։ Տանտերերի կազմից աչքի ընկավ Ջերեմի Սարմիենտոն։ Այսպիսով, «Մեյդսոն Յունայթեդը» դուրս […]

Գվարդիոլա. «Այժմ ավելի լավ կքնեմ Լիվերպուլի դեմ խաղերից առաջ»

Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») խոսել է Յուրգեն Կլոպի` «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին. «Նա անհավանական մարզիչ է։ Ինձ չհաջողվեց նրան ավելի լավ ճանաչել, սակայն Կլոպը նաև հիանալի մարդ է։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ երբ նա հեռանա, իր հետ կտանի նաև «Մանչեսթեր Սիթիից» ինչ-որ մասնիկ։ Անցնող տարիներին նա «Լիվերպուլի» հետ եղել է մեր գլխավոր […]

Անգլիայի գավաթ. Ման. Սիթին համառ պայքարում հաղթեց Տոտենհեմին 🎥

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային լուրջ առավելություն, միայն խաղավերջում կարողացան հաղթանակ կորզել։ Պեպ Գվարդիոլայի թիմին հաղթանակ պարգևեց 88-րդ րոպեին Նաթան Ակեի խփած գոլը։ Այսպիսով, մանկունյական ակումբը հաղթեց 1:0 հաշվով` դուրս գալով Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կլոպը խոսել է Լիվերպուլից հեռանալու որոշում կայացնելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ Գերմանացի մասնագետը մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հեռանալու որոշում կայացնելու մասին։ – Կա՞ որևէ պատճառ, որ հիմա է դարձել կայացնել նման որոշում` հատկապես հաշվի առնելով մրցաշրջանի այս փուլը։ – Կատարյալ աշխարհում ես ոչ […]

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել Ալ Ռայանի դեմ ընկերական խաղում 🎥

«Սլովան Բրատիսլավան» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և Կատարի մայրաքաղաք Դոհայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Ալ Ռայան» ակումբի դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Սլովալիայի չեմպիոնի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Տիգրան Բարսեղյանը, ով 80-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` իր թիմին փրկելով պարտությունից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

CTA-ը կարծում է, որ Ռեալ – Ալմերիա խաղում VAR-ը երկու դրվագում սխալ որոշում է կայացրել

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն` CTA-ը, կարծում է, որ այդ հանդիպման VAR համակարգի պատասխանատու Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը վիճահարույց երեք դրվագներից երկուսում սխալ որոշում է կայացրել։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «արքայական» ակումբի օգտին նշանակված 11-մետրանոցի և Վինիսիուսի […]

1 447 448 449 450 451 1,922